Պարտվածների «հաղթանակը» սեփական ժողովրդի նկատմամբ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այս շաբաթ սկսվեց ԱԺ հերթական նստաշրջանը, որը ցույց տվեց, թե ինչ մակարդակի խորհրդարանի հետ գործ ունենք։ Խոսքը մասնավորապես վերաբերում է իշխանական ուժը ներկայացնող խմբակցությանը, որի ներկայացուցիչներից շատերը նորից ի ցույց դրեցին իրենց ցինիզմն ու «մակարդակը»:

Ավելի ստույգ՝ վերջինիս բացակայությունը։ Եղան նաև հրահրումների փորձեր, որոնց նպատակն էր ընդհարումներ ու բախումներ ստեղծել խորհրդարանում, ու արդեն շոուն ապահովված կլիներ։ Հասկանալի է՝ բովանդակային ասելիք չկա, մյուս կողմից՝ հասկանում են, որ «փողոցային» մակարդակի, մանիպուլ յացիաների, բամբասանքի գծով իրենք անգերազանցելի են, դրա համար էլ «քայլողներն» այսպիսի գործելակերպ են որդեգրել ու աշխատում են այս դաշտ ներքաշել նաև ընդդիմությանը։ Բանական ցանկացած մարդ կհաստատի, որ նման պահվածքը անամոթության գագաթնակետն է, քանի որ արժանապատվություն ունեցողները խայտառակ կապիտուլ յացիայից հետո կամաչեին անգամ գլուխները բարձրացնել ու ամեն անգամ ներողություն կխնդրեին հայ ժողովրդին զրկանքների ենթարկելու համար։ Բայց դե, մենք խոսում ենք այլ մարդու ու այլ «թիմի» մասին:


Բոլորս էլ շատ լավ հասկանում ենք, որ «քայլողների» խմբակցությունում, առավել ևս՝ կառավարությունում նույնիսկ զուգարան չեն գնում առանց Նիկոլ Փաշինյանի թույլտվության: Իսկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանը մեկ անգամ ևս հաստատեց նշյալը, ընդ որում՝ ոչ միայն Փաշինյանի՝ էկոնոմիկայի նախարարի հետ կապված հայտարարության առումով, այլև հենց իր՝ նշյալ «թիմի» շեֆի պահվածքի: Իսկ ի՞նչ են ասում Նիկոլն ու մնացած բոլոր «նիկոլները»:

Նրանք իրենց անզուսպ պահվածքով ու շինծու վստահությամբ փաստացի ասում են՝ «ինչ անում ենք, լավ ենք անում», կամ՝ «ինչպես կուզենք, այնպես էլ կվարվենք»։ Դե, համարյա նույն տրամաբանությամբ, որ ժամանակին Փաշինյանն ասում էր՝ «ինչ որ պետք է, այն էլ բանակցում ենք»։ Հետևանքները տեսանք: Ու հիմա չափազանց անհանգստացնող է, երբ իշխանության ղեկին հայտնվածները նորից նույն ոճին են անցել: Մի խոսքով, ստացվում է, որ իրենց համար ժողովուրդը, ինչպես ասում են, «եղած, չեղած՝ մի հաշիվ է», կարևորն իրենց նպատակներն են, պաշտոններն ու ցանկությունները, թեպետ նույն Նիկոլի ելույթների մեծ մասում դարձյալ շահարկվում է այդ նույն ժողովրդի անունը։ Թեպետ՝ հիմա մի փոքր ավելի քիչ, հատկապես ԱԺ և ՏԻՄ ընտրություններից հետո: Բանն այն է, որ մի կողմից՝ այդ ժողովուրդը դեռևս իրեն պետք չէ, դե, գուցե մինչև հանրաքվե, մյուս կողմից՝ այդ նույն «հպարտ ժողովրդից» Նիկոլը նեղացած է, քանի որ հիանալի հասկանում է, թե ինչի արդյունքում է ԱԺ ընտրություններում մեծամասնություն ստացել, իսկ ՏԻՄ ընտրություններում էլ, հասկանալի է, ձախողվել է ամբողջությամբ: Մի խոսքով՝ Նիկոլը կորցրել է նաև էլեկտորատը, ու հիմա նա այլևս ո՛չ սիրում է, ո՛չ էլ խոնարհվում է «հպարտ քաղաքացիների» առաջ:

Անկեղծ ասած՝ նախկինում էլ չի սիրել, ուղղակի այդպես է պետք եղել: Ավելին, ներկայումս Նիկոլն ու իր «թիմը» անթաքույց ցույց են տալիս, որ 2018 թվականին պարզապես կարողացել են մանիպուլացնել և հաղթել ժողովրդին, հիմա էլ շարունակում են իրենց հաղթարշավը՝ ճանապարհին կանգ չառնելով ոչնչի առջև, նույնիսկ հպարտանալով, թե ինչքան շատ են եղել տուգանվողները: Փաստորեն, լավ էլ «տուգանքի մատերիալ» է «սիրելի ժողովուրդը»: Սա արդեն վաղուց լիովին օրինաչափություն է դարձել: Օրինակ՝ վերջերս, երբ ՍԴ-ն հակասահմանադրական ճանաչեց առողջապահության նախարարի հրամանում տեղ գտած՝ ՊՇՌ հետազոտություն անցնելու համար վճարելու հետ կապված ձևակերպումը, ապա դրանից հետո առողջապահության նախարարությունը հայտարարեց, թե այդ որոշումն իրենց հաղթանակն է։ Եթե խոսվում է հաղթանակի մասին, ապա առաջին հերթին հարց է առաջ գալիս՝ ո՞ւմ նկատմամբ։ Պատասխանը պարզ է՝ իրենց ընդդիմախոսների, իսկ իրականում՝ սեփական ժողովրդի նկատմամբ։ Ուշադրություն դարձրեք. սա այն իշխանությունն է, որ հայտարարում էր, թե հող է ժողովրդի ոտքերի տակ և յուրաքանչյուր հարց քննարկելու է ժողովրդի հետ:

Զավեշտալի կլիներ այս ամենը, եթե այսքան տխուր չլիներ... Կարճ ասած՝ այս իշխանություններն ինչպես ցանկանում, այնպես էլ վարվում են ժողովրդի հետ, հաղթանակ են տանում սեփական ժողովրդի նկատմամբ, ու, եթե պետք լինի, ապա Փաշինյանը կարող է հանգիստ, առանց աչքն անգամ թարթելու ներկայացնել, որ այդ ամենը իրենք կատարում են «ժողովրդի անունից» ու ամենակարևորը՝ «ժողովրդի համար»։ Հա, ու անպայման հավելելով՝ «ինչ ուզում, այն էլ անում ենք»: Էլի ձեզ համար, սիրելի՛, թանկագի՛ն «հպարտ քաղաքացիներ», որ գնալով ավելի աղքատ եք դառնում, իսկ իշխանավորները վայելքների մեջ են: Դուք չեք հասկանում, իշխանությունը ձեզ անպայման պետք է հաղթի, այդպես է պետք:

Ոչինչ, որ նրանք պարտվել են պատերազմում, ոչինչ, որ դարձել են հազարավոր հերոսների զոհվելու պատճառ, ոչինչ, որ մեր հայրենիքի զգալի մասի կորստի պատճառ են դարձել, ոչինչ, որ երկիրը հասցրել են անդունդի պռնկին, ոչինչ, որ թշնամու հոխորտանքների դեմ դարձել են «կուռկուռի ձագ», ոչինչ, որ անզոր են պաշտպանելու մեր երկրի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Կարևորը, որ նրանք կարողանան ներսում «հաղթել»՝ ընդդիմադիրներին, ընդդիմախոսներին, ընդհանրապես բոլորին, այդ թվում ու հատկապես նրանց, որոնք դեռ շարունակում են զորակցել սրանց, այսինքն շարունակում են հաճույքով պարտվել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 345 անգամ
Լրահոս
Սպասվում են տեղումներ ձյան և ձնախառն անձրևի տեսքով․ օդի ջերմաստիճանը կնվազի 6-8 աստիճանով Իսրայելը պատրաստվում է Իրանի դեմ քառօրյա համակցված հարվածներին Չփորձվե՛ք քողարկել Սումգայիթի արյունոտ դեպքերը․հայերի վերադարձը Բաքու,Կիրովաբադ լինելու է․Ալավերդյան (video) Աննան Նիկոլից բաժանվում է, Նիկոլն Անվտանգության խորհրդի նիստ է հրավիրում. Աշոտ Անդրեասյան (video) Երևան-Քուվեյթ և Քուվեյթ-Երևան թռիչքները չեղարկվել են Լա՛վ լսեք՝ Բաքվի, Սումգայիթի ջարդերից փրկված 800 հազար հայերի վերադարձի հարցը բարձրացնելու ենք․․․ (video) Ողջ ադրբեջանահայության վերադարձից պիտի խոսենք․ Արտակ Բեգլարյան (video) Ի պատասխան Ալիևի ցնդաբանությանը՝ 800 հազար հայեր պետք է վերադառնան Բաքու, Սումգայիթ․ Արա Վարդանյան (video) Սումգայիթում արյունոտ ասֆալտնեինք լվանում․․․ լսե՛ք իրական թվերը՝ որոնց ժառանգները պիտի վերադառնան (video) Հիմա ես ձեզ ասեմ՝ ու՞ր կթռնի Աննան. Հովհաննես Շահինյան (video) 10 տարեկան էի, թուրք ընկերուհիս ասաց՝ դուք Ղարաբաղ եք պահանջում, պիտի կոտորենք ձեզ․ սպանվածի դուստր (video) Ադրբեջանի իշխանությունները կազմակերպեցին, մյուսները՝ սկսեցին Սումգայիթի կոտորածները․ բաքվեցի (video) Ինչ է պատմում Սումգայիթի ջարդերի ականատեսը․ «Բակը լցվեց ջարդարարներով ու բղավում էին՝ «մահ հայերին»» (video) Իսրայելն Իրանի դեմ իր գործողությանը տվել է «Առյուծի մռնչոց» անվանումը Իմ եղբայրներին զոհաբերել եք հայրենավաճառ բագինում արյան․ Բագրատ Սրբազան HRF-ը ահազանգում է Հայաստանում դատական ​​իշխանության նկատմամբ քաղաքական վերահսկողության մասին Պակիստանի հասցրած հարվածների հետևանքով Աֆղանստանի շրջաններից մեկում 21 մարդ է զոհվել #ՈՒՂԻՂ․ ՀՐԱՏԱՊ․ Փորձել են սպանել Փեզեշքյանին, իսկ Նիկոլը ճանապարհ է ընկել․ Աշոտ Անդրեասյան (video) Մերձավոր Արևելքի դառը ճշմարտությունն այն է, որ հանձնվելը հավասարազոր է մահվան․ իրանագետ Իսրայելի ուղղությամբ արձակվել է իրանական բալիստիկ հրթիռների առաջին ալիքը Մասուդ Փեզեշքիանի նկատմամբ սպանութան փորձ է կատարվել Իրանում ամբողջությամբ անջատել են ինտերնետը Շարունակելու ենք քաղաքական ուղեգիծը՝ Արցախի ժողովրդի հայրենի բնակավայրեր վերադարձի ուղղությամբ «էդ Նիկոլի կնիկը գիտի միլիարդները ոնց ծախսի, մենք՝ չէ»․ կարծիքներ՝ Ապարանից (video) ԱՄՆ-ն և Իսրայելը պլանավորում են մի քանի օր շարունակ «ինտենսիվ հարձակումներ» իրականացնել Իրանի վրա
Ամենաընթերցվածները
Շուտով
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am