Արա կզել եք Նիկոլի առաջ․ պատերազմի մասնակից Մանուել Մանուկյանին հեռացրել են ԵՊՀ-ից (video)

Մանուել Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

Հարգել Հայրենակիցներ, իմ հանդեպ իրականացվում է քաղաքական հետապնդում, այսօր ինձ դիտավորյալ հեռացրեցին համալսարանից և չշնորհեցին դիպլոմ։
ԵՊՀ ն ամբողջությամբ քաղաքականացված է և սպասարկում է Նիկոլ Փաշինյանի շահերը։ Ես սովորում եմ ԵՊՀ ի "Միջազգային Հարաբերություններ" ֆակուլտետում և այսօր իմ թեզի պաշտպանության ժամանակ դիտավորյալ ինձ չնշանակեցին, ամբողջ կուրսից միայն ինձ չնշանակեցին և որևիցե հիմնավոր պատճառ չունեին, գրաքնադատից սկսած, հանձնաժողովի անդամներից վերջացրած ունեին մի խնդիր, որ ինձ չնշանակեն, եթե նշանակեին մի գուցե շատերին հեռացնեին գործից, ԵՊՀ ում վախի և բռնության մթնոլորտ է տիրում։
Հանձնաժողովի անդամները և ղեկավարը իրականացրեցին քաղաքական պատվեր։ Այսպիսի գործողություններով ինձ փորձում են լռեցնել, վախեցնել որ չարտահայտեմ իմ քաղաքական դիրքորոշումը այսօրվա թուրքահպատակ իշխանությունների վերաբերյալ, բայց ինձ ճանաչողները լավ գիտեն, որ նմանատիպ ստոր քայլերով անհնար է ինձ լռեցնել և կանգնեցնել։ Եթե մի նժարին հայրենիքս է դրված, մյուս նժարին դիպլոմ, կամ աշխատանք, կամ պաշտոն իմ պարագայում ընտրությունը Հայրենիքն է, որովհետև իմ սկզբունքներն են՝ Աստված, Հայրենիք, Ընտանիք։
Հայաստանը ստրկացման տանող թուրքի խամաճիկները մի օր պատասխան տալու են։
Դիմում եմ Arman Tatoyan ին, կրկին խնդրելով պաշտպանել իմ իրավունքները։
Նաև ուզում եմ տեղեկացնել, որ սկզբում ուզում էին վարձի պատճառով հեռացնել համալսարանից, սակայն ես այդ հարցը կարգավորեցի կատարելով վճարում, միայն վճարում կատարելուց հետո պետություն արեց զեղջ։
Հիշեցնեմ որ քաղաքական հետապնդման արդյունք է նաև իմ հանդեպ հարուցված քրեական գործերը, որոնք անհիմն են և անգամ ծիծաղելի։ Քրեական գործ են հարուցել ֆեյսբուոյան գրառման համար, գործ են հարուցել "Ոչ վարկային թալանին" պայքարի համար։ Ես պայքարել եմ որ բանկերը Ձեզ չթալանեն, որ դա Ձեր երեխան ուտի, բայց ինձ շիծու մեղադրանքներով փորձում են վախեցնել և լռեցնել։ Այդ ամենին նաև միացավ հենց այսօրվա դեպքը։
Շարունակում եմ պնդել, որ Նիկոլ Փաշինյանը թուրքահպատակ է, քանդում է մեր երկիրը և պետությունը ամեն օր։
Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր այս դժվարին ժամանակներում իմ կողքին են և իրենց աջակցություն են հայտնում, գրում, զանգում և լավ խոսքեր են ասում։ Ցավում եմ բոլոր նրանց համար, ովքեր Նիկոլից և իր լպրծուն թիմից վախենալով, խուսափում են անգամ աչքերիս մեջ նայել։ Դժվարությունները օգնում են ազատվել վախկոտներից, դավաճաններից, ստախոսներից, կեղծավորներից։ Շարունակելու եմ պայքարել, անկախ ճնշումներից և իշխանության կողմից իրականացվող ստոր գործողություններից։ Իմ պայքարը հանուն ճշմարտության է, հանուն հասարակ մարդու է, հանուն երկրի շահերի է, հանուն ՀԱՅՐԵՆԻՔԻ է։
Աստված Պահապան և Օգնական։
Մանուել Մանուկյան 01.20.2021թ

դիտվել է 766 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am