Գյումրիում բեսպրեդել է. Սամվել Բալասանյանը սեփական անձն անվնաս է պահում սեփական միջոցներով

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Գյումրիում լարված իրավիճակ է: Այստեղ գրեթե յուրաքանչյուր շաբաթ աղմկահարույց դեպք է տեղի ունենում, որը լարված մթնոլորտ է ստեղծում քաղաքում: Գյումրիում «բեսպրեդելն» այնքան է տարածվել, որ աջ ու ձախ կրակում են, դանակահարում, վրաերթի ենթարկում և դիմում փախուստի: Հետաքրքիրն այն է, որ այս ամենը տեղի է ունենում քաղաքի կենտրոնում` բոլորի աչքի առաջ, այդ թվում՝ իրավապահ համակարգի աշխատակիցների: Միայն վերջին երկու ամսվա ընթացքում Գյումրիում կրակոցի, դանակահարության մի քանի դեպք է տեղի ունեցել: Կրիմինալ դեպքերին զուգահեռ Գյումրիում քաղաքացիների շրջանում անվստահություն և անլրջություն է հասունանում իրավապահ համակարգի նկատմամբ: Դատախազությունը և ոստիկանությունը, կարծես թե, անգործության են մատնված, կարելի է ասել, որ լրագրողները իրավապահներից ավելի օպերատիվ են արձանագրում կատարված հանցագործությունը, իսկ զավեշտն այն է, որ շատ դեպքերում քրեական գործեր են հարուցվում միայն մամուլի հրապարակումներից հետո… Մնում է սեփական անձն անվնաս պահել սեփական միջոցներով, ինչպես անում է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: Վերջինս խստացրել է հատկապես Գյումրու քաղաքապետարանի ներսի անվտանգության հսկողությունը և հատկապես՝ 3-րդ հարկում, որտեղ գտնվում է իր աշխատասենյակը: Եթե նախկինում իրադարձություն լուսաբանելու համար կարելի էր քաղաքապետի աշխատասենյակ մտնել միայն նրա գործավարուհուն տեղեկացնելուց հետո, ապա այժմ մինչ քաղաքապետի աշխատասենյակ հասնելը`3-րդ հարկի մասնաշենքի հենց սկզբնամասում ինչ-որ անհայտ անձինք`քաղաքացիական հագուստով, պահանջում են քաղաքացիներին ներկայանալ, թե ով են ու ինչու են համարձակվել գալ, հասնել քաղաքապետի մոտ:   Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 24 անգամ
Լրահոս
«Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am