«Լավ է, որ ՀԱՊԿ-ի Բրյուս Լին դուք եք»․ Ագնեսա Խամոյանը՝ Փաշինյանին (video)

Խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը վարչապետ Նիկոլ Փաշինյանին հիշեցրեց ընդդիմադիր ժամանակ՝ 2017թ-ին, ՀԱՊԿ մասին արված հայտարարությունը։

«Հենց հարձակումը սկսվում է, պարզվում է, որ չէ, ՀԱՊԿ-ի պայմանագիրը էդ դեպքի համար չէ: Մեր թշնամուն ՀԱՊԿ-ն է զինում, մեր թշնամուն ՀԱՊԿ-ն է աջակցում ամենաշատը, Ղազախստանն ու Բելառուսը դրա ամենատիպիկ օրինակն են: Մենք մեր նախընտրական ծրագրում դրա համար գրել ենք, որ հստակեցում մտցվի՝ ի՞նչ պարտավորություններ ունենք ՀԱՊԿ շրջանակներում։ Իրականում էդ ՀԱՊԿ-ն ի՞նչ է, մի հատ հասկանանք` դա մեզ օգուտ ա, թե վնաս։ Եվ այս առումով շատ կարևոր է, որ ՀՀ-ն անվտանգության ոլորտում նախ պարզաբանի Ղազախստանը մեր նկատմամբ ին պարտավորություն ունի, մենք Ղազախստանի նկատմամբ՝ ինչ։ Եվ հետո անվտանգության ոլորտում այլընտրանքներ, այո, պետք է փնտրվի»,- 5 տարի առաջ հայտարարել էր Փաշինյանը, Խամոյանն էլ հետաքրքվեց՝ «մենք Ղազախստանի նկատմամբ ի՞նչ պարտավորություններ ունենք ի վերջո, որ հայ զինվորը գնացել էր ներքաղաքական իրավիճակը հանգուցալուծելու»։

Վարչապետ Փաշինյանն արձագանքեց՝ պատգամավորը ճշգրիտ հրապարակեց այն օրակարգը, որն ինքը, ՀՀ վարչապետի պաշտոնն ստանձնելով, քննարկել է ՀԱՊԿ-ում։

«Իհարկե, մի քիչ այլ բառապաշարով, այլ տոնայնությամբ, այլ դեմքի արտահայտությամբ, այլ կարգավիճակով։ Մենք ասել ենք, որ ՀԱՊԿ-ում մեր առաջնահերթությունը ՀԱՊԿ արագ արձագանքման, ճգնաժամային իրավիճակներին արձագանքման մեխանիզմների կատարելագործումն է, որպեսզի հասկանանք՝ այդտեղ աշխատող մեխանիզմ կա, թե՞ չկա։ Երբ ասվում է՝ ՀԱՊԿ-ին ինչի՞ չենք դիմել, էս ամբիոնից հայտարարվել է այդ ամենի մասին, պետք չէ հանրահայտ փաստերի մասին անընդհատ հարցեր տալ։

Այդ ձայնագրության մեջ նշված ամեն ինչը հնչել է ՀԱՊԿ աշխատանքային մակարդակով։ Եվ երբ եկել է պահը, երբ մենք պիտի գործողություն ձեռնարկենք մեր ամբողջ օրակարգի վերաբերյալ, այո, ես կայացրել եմ որոշում, իհարկե, ՀԱՊԿ մեր մյուս գործընկերների հետ։ Եվ առաջին անգամ ՀԱՊԿ պատմության մեջ գործել է արագ արձագանքման մեխանիզմ։ Լա՞վ է սա Հայաստանի շահերի համար, թե՞ վատ։ Իհարկե, լավ է։ Արդյոք սրանով բոլոր հարցերի պատասխանները տրվա՞ծ են, ոչ, տրված չեն։

Խամոյանն էլ արձագանքեց․ «Շատ լավ է, որ ՀԱՊԿ Բրյուս Լին դուք եք։ Ի՞նչն է ձեզ խանգարում ՀԱՊԿ-ին դիմել 4-րդ հոդվածով, որպեսզի Ադրբեջանի զինծառայողները դուրս շպրտվեն Հայաստանի սուվերեն տարածքից։ Դուք հանգուցալուծում եք Ղազախստանի ներքաղաքական կյանքը, ինչո՞ւ չեք հանգուցալուծում Հայաստանի սահմաններում տիրող իրավիճակը»։

դիտվել է 239 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am