Աննա Մկրտչյանն Արարատ Միրզոյանի տեղը ցույց տվեց (video)

«Օսմանյան կայսրության և Թուրքիայի տարբեր վարչակարգերի կողմից ծրագրվել և իրականացվել է հայ ժողովրդի ցեղասպանությունը։ Հայաստանը և հայ ժողովուրդը շարունակելու են պայքարը ցեղասպանության հետևանքների հաղթահարման համար։ Հայաստանը դատապարտում է Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտումը, ցեղասպանության ճանաչումից, դատապարտումից և պատմական հատուցումից հետո է միայն սկիզբ դրվելու հայ և թուրք ժողովուրդների պատմական հաշտեցման։

Կարծում եմ երբեք որևէ մեկի համար խնդիր չէ բարձրաձայնել այս ճշմարտությունները։ Ուզում եմ վստահ լինել, որ վարչապետի աթոռին նստած անձի համար այս բարձրաձայնումները ևս խնդիր չեն։ Այս նախադասությունները, որոնք մեր միասնական կամքն են արտահայտում, կարո՞ղ են հնչեցվել վարչապետի աթոռը զբաղեցնողի կողմից, ամբիոնին չմոտենալը իր կողմից ևս կդիտարկվի այս նախադասությունները կրկնելուց խուսափել»,- ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը:

«Ցանկանում եմ մեր ընդդիմադիր գործընկերներին խորհուրդ տալ վերընթերցել ՀՀ կառավարության ծրագիրը, հաստատված խորհրդարանի կողմից։ Այնտեղ սևով սպիտակի վրա գրված է ՀՀ կառավարության դիրքորոշումը Հայոց ցեղասպանության շուրջ։ Հայաստանի որևէ իշխանություն փորձ անգամ չի անի կասկածի տակ դնել Հայոց ցեղասպանության պատմական փաստ լինելու հանգամանքը»,- արձագանքեց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը

«Վարչապետի հաստիքատիրոջ չմոտենալը ամբիոնին կդիտարկվի որպես իմ կողմից մեջբերված նախադասությունները չկրկնել, սա արձանագրենք։ Վատագույն ընտրությունը, որ կարելի էր անել, Հայոց ցեղասպանության վերաբերյալ իմ պնդումները կրկնելու փոխարեն «Օմեգային» ամբիոնի մոտ ուղարկելն էր: Ակնհայտ էր ու հասկանալի, թե ինչու են ձեր պատգամավորները հարցազրույցների ժամանակ պարբերաբար ասում, որ մենք պահանջատեր չենք և խնդիրներ չունենք Թուրքիայի հետ։ Ձեր շրջապատի քրեաօլիգարխներն էլ ոգևորված են, որ սահմանը կբացվի և իրենք բուժծառայություններ կմատուցեն թուրքերին»,- ասաց Մկրտչյանը։

Նիստը վարող ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը անջատեց ընդդիմադիր պատգամավորի խոսափողը ասելով. «Ավարտվեց ձեր ժամանակը: Տիկին Մկրտչյան, խնդրում եմ՝մի քիչ կոռեկտ արտահայտվել»:

Մկրտչյանի ելույթին արձագանքելով` Արարատ Միրզոյանը նշեց. «Դժվար է սույն բառակույտին անդրադառնալ առանց անցնելու քաղաքավարության սահմանները։ Ինչպես շատ դեպքերում, այս անգամ ևս ակնհայտ է, որ Ձեր մտածածը չի համապատասխանում իրականությանը, ցավոք սրտի շատ սահմաններ բացել չեմ կարող, կարող եմ ուղղակի խնդրել բարևել Նարիմանովին, տիկին Մկրտչյան»։

դիտվել է 537 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am