Ա. Խանջյանն ու Ա. Էգոյանը «Ոսկե ծիրան»-ին կոչ են անում վերանայել տարօրինակ որոշումը

Դերասան Արսինե Խանջյանն ու ռեժիսոր Ատոմ Էգոյանը խիստ անհանգստացած են Կինոմատոգրաֆիստների միության իրականացրած գրաքննության և դրան հաջորդած՝ «Ոսկե ծիրան»-ի մի ամբողջ ծրագիրը չեղարկելու որոշման առիթով: Իրենց մտահոգությունն արվեստի հանրահայտ գործիչներն արտահայտել են Facebook սոցիալական ցանցում:  «Մենք շատ անհանգստացած ենք Կինեմատոգրաֆիստների միության կողմից գրաքննության և դրան հաջորդած՝ «Ոսկե ծիրան»-ի ամբողջ ծրագիրը չեղարկելու որոշման առիթով: Ատոմը փառատոնի նախագահն է եղել շուրջ տասը տարի, և մտահոգիչ է տեսնել, որ փառատոնը, որը մենք երկուսս էլ հպարտորեն ջատագովել ենք միջազգային կինոյի շրջանակներում՝ հանուն ֆիլմերի ու ֆիլմարտադրողների, որոնք բարձրաձայնում են մարդու իրավունքների կարևոր խնդիրների մասին, կարող է ճնշումների ենթարկվել, հատկապես երբ այդ գաղափարները պետք է քննարկվեն և երևան բերվեն: Չկա, իհարկե, ավելի լավ ձև հարգելու հայ կարևոր կինոգործիչ Ռուբեն Գևորգյանցի հիշատակը, քան համոզվելով, որ հայկական ձայներից նոր ֆիլմեր կարող են ցուցադրվել և տարածվել: Մենք երբևէ չենք լսել, որ նոր ֆիլմերի ծրագիր չեղարկվի՝ հարգանքի տուրք մատուցելու կինոգործչի մահվան կապակցությամբ՝ ի նշան սգի և հարգանքի: Այս պնդումը, հետևաբար, բավականին անհեթեթ է թվում: Մենք կոչ ենք անում «Ոսկե ծիրան»-ին վերանայե՛լ այս տարօրինակ որոշումը: Մենք կոչ ենք ենք անում փառատոնին ներկայացնե՛լ մտածելու դրդող այս ծրագիրը, որն արտացոլում է այսօր Հայաստանում, ինչպես նաև սփյուռքում ձայների իրական բազմազանությունը»,- սոցցանցի իր էջում գրել է Արսինե Խանջյանը:

դիտվել է 58 անգամ
Լրահոս
«Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am