Ներգաղթյալների հաշվին
Եվրամիության վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ 2016 թվականին ԵՄ 10 երկրներում բնակչության նվազում է արձանագրվել, ամենաշատը՝ Լիտվայում՝ 1.4% և Լատվիայում՝ 0.96%:Այնուամենայնիվ, ներգաղթի բարձր տեմպերի շնորհիվ 1 տարում ԵՄ բնակչությունն աճել է 1.5 միլիոնով և կազմել 511.8 միլիոն: Բնակչության ամենամեծ աճը գրանցվել է Լյուքսեմբուրգում՝ 2.5%, Շվեդիայում՝ 1.46%, Մալթայում՝ 1.38%: Եվրամիության ամենամեծ բնակչություն ունեցող երկիրը Գերմանիան է՝ 82.8 միլիոն մարդ, որին հաջորդում են Ֆրանսիան՝ 67 միլիոն, Մեծ Բրիտանիան՝ 65.8 միլիոն, Իտալիան՝ 60.6 միլիոն, Իսպանիան՝ 46.5 միլիոն:
