Հայ և ռուս սահմանապահները մարզվել են Իրանից Արցախ սահմանախախտներին բռնելու համար
Հայաստանում Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության և Հայաստանի ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումները վարժանքի ժամանակ մշակել են Իրանից ԼՂՀ տարածք սահմանախախտների մուտք գործելու փորձերը կանխելու սցենարը:Վարժանքի ժամանակ մշակվել է հայկական և ռուսական ստորաբաժանումների միջև՝ միմյանց իրազեկելու կարգը և գործողությունները սահմանախախտների որոնման ժամանակ, որոնք փորձում են խորանալ Լեռնային Ղարաբաղի տարածքում և թաքնվել լեռնային տեղանքում, հայտնում է Սպուտնիկը
