Սիրիական բանակն սկսել Է ԻՊ-ից անապատի ազատագրման երկրորդ փուլը
Սիրիայի Արաբական Հանրապետության (ՍԱՀ) կառավարական զորքերը եւ նրանց դաշնակից ուժերը սիրիական անապատում ձեռնամուխ են եղել «Ալ Ֆաջր ալ Քուբրա» գործողության երկրորդ փուլին: Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ սիրիական բանակն սկսել է «Ալ Ֆաջր ալ Քուբրա» գործողության երկրորդ փուլը Դամասկոսի նահանգի արեւելքում Աս Սին օդանավակայանի ուղղությունից դեպի հարավ: Աղբյուրի տվյալներով՝ գործողության սկզբնական փուլում բանակին հաջողվել է «Իսլամական պետության» ահաբերիչներին դուրս շպրտել Դամասկոսի նահանգի արեւելքի մի շարք ռազմավարական բարձունքներից, որտեղ այս պահին շարունակվում են կատաղի մարտերը:
