Թուրքիայում կրկին պրոֆեսորների են ձերբակալել
Ստամբուլի հանրապետական դատախազության կողմից գյուլենականների դեմ իրականացվող հետաքննության շրջանակում 20 պրոֆեսորի ձերբակալելու մասին որոշում է ընդունվել: Այս մասին հայտնում է թուրքական «Հուրիեթ»-ը: Գյուլենականներն ու նրանց առաջնորդ չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը մեղադրվում են Թուրքիայում 2016 թվականի հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձն իրականացնելու մեջ:
