Տարոն Մարգարյանը դժգոհել է

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ սահմանված ժամանակացույցով շարունակվում են մայրաքաղաքի փողոցների, մայթերի և բակային տարածքների փոսանորոգման և ճաքալցման աշխատանքները: Իր դժգոհությունը հայտնելով մասնավորապես ճաքալցման աշխատանքների որակից՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ևս մեկ անգամ նշել է, որ դրա վերահսկողությունը պետք է լինի ամենօրյա և աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությանն ու վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է խստորեն հետևել իրականացվող աշխատանքների պատշաճ կատարմանը: Այս մասին  տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից: «Անընդունելի և աններելի է, եթե ընդամենը 3 կամ 4 ամիս առաջ կատարված ճաքալցման աշխատանքներում ի հայտ են գալիս թերացումներ: Արդարացումների փորձերը, թե այդ ժամանակ եղանակային պայմաններն այնքան էլ նպաստավոր չեն եղել, ընդունելի չեն, քանի որ որակյալ կատարված աշխատանքը չի կարող այդքան կարճ ժամանակահատվածում վնասվել: Գույքագրեք բոլոր այն հասցեները, որտեղ արձանագրվել են թերացումներն ու խստորեն հետևեք, որ ճաքալցում իրականացնող կազմակերպությունը արագ վերացնի դրանք: Նման հարցերում պետք է լինել շատ խիստ և ցուցաբերել կոշտ մոտեցում, որպեսզի հետագայում թերությունների վերացման կամ վերականգնման կարիք այլևս չլինի:  Եվ ընդհանրապես, ոչ միայն փոսանորոգման կամ ճաքալցման, այլ մյուս ծրագրերով իրականացվող բոլոր շինաշխատանքները ևս պետք է խստորեն վերահսկվեն», – ընդգծել է ՏարոնՄարգարյանը: Քաղաքապետն աշխատակազմի շինարարության և բարեկարգման վարչությանը և վարչական շրջանների ղեկավարներին հանձնարարել է նաև գույքագրել ու քայլեր ձեռնարկել մայթերի բարեկարգման ուղղությամբ:

դիտվել է 19 անգամ
Լրահոս
«Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am