«Ոչինչ չի կարող արդարացնել ֆիզիկական բռնությունը մեղադրյալների նկատմամբ».Human Rights Watch -ը՝Սասնա Ծռերի մասին

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարություն  է տարածել,որում ասված է,որ Հայկական ընդդիմության՝ ծանր հանցագործության մեջ մեղադրվող 4 անդամներ ոստիկաններին մեղադրել են մեկուսարանում իրենց ծեծի ենթարկելու մեջ: Իշխանությունները պարտավոր են իրականացնել արագ, մանրակրկիտ և արդյունավետ քննություն և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:   «Դատապարտյալները տարբեր վնասվածքներ ու կապտուկներ են ստացել դեմքին, գլխին, որովայնին, մեջքին, ոտքերին: Մեղադրյալների նկատմամբ վատ վերաբերմունքը խստորեն արգելված է ցանկացած պարագայում. սա պարզ է, և անկախ այն բանից, թե այդ մարդիկ ինչ հանցագործություն են գործել կամ ինչի մեջ են մեղադրվում, ոչինչ չի կարող արդարացնել ֆիզիկական բռնությունը մեղադրյալների նկատմամբ:Իշխանությունները հստակ արտահայտված պարտավորություն ունեն՝ արագ և խորը քննություն անցկացնել և պատասխանատուներին բերել արդարադատության դաշտ» ,- ասել է կազմակերպության՝ Հարավային Կովկասի հարցերով ղեկավար Գիորգի Գոգիան: Հունիսի 28-ին Երևանի Նուբարաշեն համայնքի դատարանում ոստիկանության աշխատակիցը թույլ չի տվել մեղադրյալներից մեկին՝ Արեգ Կյուրեղյանին նամակ հանձնել իր փաստաբանին: Կյուրեղյանը և մյուս մեղադրյալները բողոքել են դրա դեմ, և վեճ է սկսվել ոստիկանների և մեղադրյալների միջև: Այնուհետև ոստիկանությունը Կյուրեղյանին և ևս երկու մեղադրյալների՝ Մխիթար Ավետիսյանին և Սմբատ Բարսեղյանին հեռացրել է դատարանի դահլիճից: Ավելի ուշ Կյուրեղյանի ու Ավետիսյանի և մյուս երկու մեղադրյալների՝ Արայիկ Խանդոյանի և Գագիկ Եղիազարյանը փաստաբանները հայտնել են, որ ոստիկանները նրանց դաժան ծեծի է ենթարկել: Հուլիսի 3-ին Հայաստանի հատուկ քննչական ծառայությունը քննություն է սկսել՝ ոստիկանների մեղավորությունը պարզելու համար, այնուամենայնիվ, կասկածյալ ոստիկանները դեռ շարունակում են կատարել իրենց աշխատանքը:Դրական է, որ իշխանությունները քննություն են սկսել միջադեպի հետ կապված:Բայց վստահելի լինելու համար՝ քննությունը պետք է լինի արդյունավետ, ինչը նշանակում է, որ այն պետք է լինի խորը, անկողմնակալ, կարողանա գտնել բռնություն իրագործած ոստիկաններին և նրանց բերել արդարադատության դաշտ, ասվում է հաղորդագրության մեջ:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Թեկնածուների եկամուտների մասին հայտարարագրերը ներկայացնելու վերջնաժամկետը մայիսի 13-ն է․ ԿԸՀ Միայն արտաքուստ կարող է թվալ, թե հող հանձնելը հասարակության որոշ մասը մոռացել է Իրավունք չունենք Իրանի հետ թշնամանալու․TRIPP-ի ծրագիրը գիտե՞ք՝ ինչպես են գծել․ Քոչարյանը մանրամասնեց (video) Կապիտուլյանտները 24/7 ռեժիմով Ադրբեջանից ու Թուրքիայից «խաղաղություն» են մուրում․ Շարմազանով Հաղթանակ թաղամասում մեքենան կայանելու շուրջ վեճն ավարտվել է դանակահարությամբ #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը Սյունիքը հանձնում է․ ինչի՞ դիմաց․ գնդապետ Վոլոդյա Հովհաննսիսյան (video) «Ռոսատոմ»-ի առաջարկը Հայաստանին ՌԴ-ն Հայաստանին է փոխանցել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումները Թրամփը հայտարարել է, որ Վենսը և Ռուբիոն կարող են իրեն փոխարինել 2028 թվականին Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով 5-ամյա երեխան մանղալին բենզին լցնելու հետևանքով ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Գլխավոր դատախազը խիստ հանձնարարականներ է սահմանել Ձեր ընտրությունը տարիների նվիրյալ սպասավորության վկայությունն է․ Վեհափառը՝ Վրաստանի Կաթողիկոսին «Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am