Թրամփ-Պուտին հանդիպման արդյունքները կարող են դրական ազդեցություն ունենալ (Տեսանյութ)

Համբուրգում G20 գագաթնաժողովին ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի բանակցությունները կարող են դրական ազդեցություն ունենալ Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում ընթացող գործընթացների վրա: Թեպետ փորձագետները հանդիպման վերաբերյալ Պուտինի ու Թրամփի դրական արձագանքներից չեն շտապում միանշանակ եզրակացություններ անել, որ երկու գերտերությունների հարաբերությունները դուրս են գալու ճգնաժամային միջակայքից: «Եթե այդ հանդիպման արդյունքում Ռուսաստանի դեմ կիրառած ԱՄՆ պատժամիջոցները չեն թուլացվելու կամ չեղարկվելու, ապա հարաբերությունների ի՞նչ բարելավման մասին կարող է լինել խոսքը», – հարցադրում հնչեցրեց Ph.D., Forbes, The National Interest և The American Thinker պարբերականների փորձագետ Արեգ Գալստյանը՝ հավելելով, որ թեպետ ԱՄՆ նախագահական պետություն է, սակայն Դոնալդ Թրամփի ձեռքերը կապված են, և նա առանց Կոնգրեսի հավանության չի կարող չեղարկել ՌԴ-ի դեմ կիրառած պատժամիջոցները: Հուլիսի 10-ին «Մեդիա կենտրոնում» Արեգ Գալստանի և ԱՄՆ Թաֆթսի համալսարանի Ֆլեթչերի իրավունքի եւ դիվանագիտության դպրոցի գիտաշխատող, քաղաքագետ Սուրեն Սարգսյանի մասնակցությամբ տեղի ունեցավ քննարկում «Պուտին-Թրամփ հանդիպումը G20 գագաթաժողովին. տարածաշրջանային ակնկալիքներ և հնարավոր զարգացումներ» թեմայով: Համբուրգում ՌԴ նախագահի հետ 2 ժամ 15 րոպե տևած հանդիպումը Դոնալդ Թրամփը որակել էր «ցնցող» և հայտարարել, որ Պուտмնի հետ պայմանավորվել են Սիրայում հրադադարի հաստատման վերաբերյալ, որը բազմաթիվ կյանքեր կփրկի: «Այժմ ժամանակն է առաջ շարժվել Ռուսաստանի հետ կոնստրուկտիվ աշխատանքի հարցում», – գրել էր ԱՄՆ նախագահը: Իր հերթին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ ԱՄՆ ընտրություններին միջամտելու վերաբերյալ Թրամփի հարցերին իր պատասխաններն ընդունվել են ամերիկյան կողմում: Նա հույս է հայտնել, որ այժմ երկու պետությունների հարաբերությունների կարգավորման շանս է առաջացել: Գալստյանի խոսքով Ռուսաստանն ու ԱՄՆ-ն տարբեր քաղաքական համակարգեր ու որոշումների կայացման մեխանիզմներ ունեցող պետություններ են: “Ռուսաստանում, եթե նախագահի դրական վերաբերմունքը այս կամ այն պետության նկատմամբ նշանակում է ՌԴ-ի դրական վերաբերմունքը, ապա ԱՄՆ-ում այդպես չէ: Այնտեղ որոշումների կայացման ավելի դժվար մեխանիզմ է գործում, և նախագահի դրական վերաբերմունքը դեռևս կարող է չարտահայտել պետության վերաբերմունքը”, – ասաց նա՝ հավելելով, որ Պուտին-Թրամփ հանդիպման արդյունքներից դեռևս մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ, քանի որ Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները չեղարկելու համար Թրամփը պետք է դեմ գնա Կոնգրեսում ոչ միայն դեմոկրատներին, այլև հանրապետականներին: «Ուստի ԱՄՆ ներքին քաղաքականության մեջ պետք է մեծ փոփոխություններ տեղի ունենա, որպեսզի դա հանգեցնի Ռուսաստանի նկատմամբ պետության վերաբերմունքի փոփոխության, այն է՝ երկու պետությունների հարաբերութուններում դրական զարգացումների», – ասաց Գալստյանը: Նրա խոսքով, տարածաշրջանային համատեքստում Ռուսաստան-ԱՄՆ հարաբերություններում որոշակի դրական փոփոխությունները պոզիտիվ ֆոն են ստեղծում ԼՂ հակամարտության կարգավորման համար: «Ռուսաստանն ու ԱՄՆ-ն հանդիսանում են ԵԱՀԿ Մինսխի խմբի համանախագահներ, ուստի այս պետությունների հարաբերությունների նորմալացումը կարևոր է ԼՂ հակամարտության համար: Սակայն պետք է նշել, որ այժմ Հայաստանը, օգտագործելով պետական խողովակներն ու հայկական լոբիստական կառույցները, պետք է փորձի ԱՄՆ արտաքին քաղաքական օրակարգ մտցնել իր շահերը և ակտիվացնել համագործակցությունը Միացյալ Նահանգների հետ», – ասաց Գալստյանը: Փորձագետին անհասկանալի է, թե ինչու անցած 10 տարիների ընթացքում Երևանն անտեսում է ԱՄՆ-ից եկող ազդանշանները: «Դրանք են «Հազարամյակի մարտահրավեր» ծրագրի ու Լինսի հիմնադրամի միջոցով տրամադրվող ֆինանսավորման դադարեցումը և այլն: Պետք է այս ուղղությամբ աշխատանք տանել, քանի որ պայմանավորված էներգառեսուրսներով ԱՄՆ-ն ավելի մեծ խաղադրույք է կատարում Ադրբեջանի վրա», – ասաց նա՝ հավելելով, որ Վաշինգտոնը տարածաշրջանում ավելի անկախ խաղացող է դիտարկում հենց Բաքվի, քանի որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միության մաս է և ընկալվում է հենց եվրասիական ինտեգրացիայի ու քաղաքականության համատեքստում:   Համաձայնելով բանախոսի կարծիքի հետ՝ Սուրեն Սարգսյանը շեշտադրեց, որ այժմ չի տեսնում ՀՀ-ի ու հայկական լոբիստական կառույցների կողմից գործադրվող հստակ լուրջ ջանքեր Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների ակտիվացման համար:   Մյուս կողմից, նշում է փորձագետը, ԱՄՆ-ն թեպետ կարևոր դերակատարություն ունի ԼՂ հակամարտության գոտում ու կոնֆլիկտի կողմերից պաշտոնապես զենք չի վաճառում, սակայն դա իրականացվում է Իսրայելի միջոցով: «ԱՄՆ-ն անմիջականորեն չի կարող զենք տրամադրել Ադրբեջանին, քանի որ գոյություն ունի Ազատության աջակցության ակտի 907 բանաձևը, որով արգելվում է հակամարտության կողմերին ռազմական աջակցություն ցուցաբերել: Սակայն ամերիկյան տեխնոլոգիաներով արտադրված զենքերը հայտնվում են Ադրբեջանում Իսրայելի միջոցով: ԱՄՆ-ն այդ տեխնոլոգիաները փախանցում է Իսրայելին, իսկ նրանք Ադրբեջանի հետ մեծ զենքի գործարքներ են իրականացնում»,- ասաց Սարգսյանը: «Բացի այդ ԱՄՆ-ն ամեն տարի Ադրբեջանին ևս ռազմական աջակցություն է ցուցաբերում՝ Կոնգրեսին հղած նախագահի նամակով շրջանցելով 907 բանաձևը: Այդ աջակցությունը զենքի տեսքով չէ, այլ ադրբեջանական սպաները ռազմական կրթություն են ստանում ԱՄՆ ուսումնական հաստատություններում: Սա իրականացվում է մի պայմանով, որ նրանք այդ հմտությունները չեն կիրառելու հակամարտության գոտում: Սակայն պետք է այստեղ հիշեցնեմ, որ անցյալ տարի ապրիլյան ռազմական բախումների ժամանակ Թալիշի ուղղության վրա հայկական ուժերը ոչնչացրել էին երկու ադրբեջանցի հատուկ ջոկատայինների, որոնք հետո պարզվեց , որ ռազմական կրթություն էին ստացել հենց ԱՄՆ-ում», – հիշեցրեց Սարգսյանը: Նրա խոսքով, վերոնշյալը բավական է, որ ԱՄՆ-ում գործող հայկական լոբիստական կառույցները մեծ ջանքեր գործադրեն, որպեսզի 907 բանաձևի նախկին դերն ու նշանակությունը վերականգնվի: «Այս, ինչպես նաև հայ-ամերիկյան հարաբերությունների ակտիվացման ուղղությամբ պետք է մեծ ջանքեր գործադրել», – եզրափակեց նա:

դիտվել է 13 անգամ
Լրահոս
«Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am