Արթուր Սարգսյանի կողմից նոր հանցագործություն կատարելու բարձր հավանականություն կար. դատախազ

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ԱԺ-ում ելույթ ունենալով անդրադարձավ Հաց բերող Արթուր Սարգսյանի խնդրին,  ասաց. «Կոռեկտ չեմ համարում Սարգսյանի մահվան շահարկումը, իսկ օրենքի տեսակետից այն թույլատրելի է այս հարթակում այդ հարցի քննարկումը նկատի ունենալով, որ այդ փաստով քննվում է քրեական գործ:Արթուր Սագսյանի երկրորդ անգամ կալանավորվելու վերաբերյալ դատախազության պաշտոնական կայքում տրվել են մանրամասն պարզաբանումներ: Առաջին անգամ կալանավորումը որպես խափանման միջոց չի փոխվել միջգերատեսչական հանձնաժողվի եզրակացության արդյունքում: Դեկտեմբերի 30-ին հսկող դատախազի կողմից խափաման միջոցը Արթուր Սարգսյանի նկատմամբ վերացվել է զուտ բժշկական կոնսիլիումի եզրակացության հիման վրա: Կոնսիլիումի մասնագիտական կարծիքն այդ պահին մեզ հնարավորություն է տվել հետեւության գալու, որ այդպիսի առողջական վիճակով, ըստ էության, հավանականությունը նվազ էր, որ Արթուր Սարգսյանը պատշաճ վարքագիծ չի ցուցաբերի»: Դրանից հետո ընթացակարգը պահելու համար նշանակվել է միջգերատեսչական հանձնաժողովի փորձաքննություն: Ստացած եզրակացության պարզ ուսումնասիրությունը գլխավոր դատախազին ցույց է տվել, որ կոնսիլիումի եզրակացության մեջ կա ներքին հակասություն, որ այդ եզրակացության հետեւություններում համապատասխան հիվանդության նկարագրումը չէր համապատասխանում կառավարության որոշմամբ սահմանված համապատասխան հիմնավորմանը,ասաց նա: Գլխավոր դատախազը շեշտեց, որ այդ ամենից հետո նախաքննությունն իրականացնող մարմինը շատ իրավաչափ որոշում կայացրեց՝ կրկնակի փորձաքննություն անցկացնելու մասին: «Կրկնակի փորձաքննութամբ ավելի հստակեցվեց նախորդ եզրակացությունում առկա բացերը, եւ բացի դրանից, առավել համակողմանի հետազոտությունների արդյունքում տրվեց վերջնական եզրակացություն, որի համաձայն Արթուր Սարգսյանի համապատասխան հիվանդություններն ամբողջապես չէին համապատասխանում կառավարության որոշմամբ սահմանված կալանքի հետ անհամատեղելի հիվանդությանը»,- ասաց նա: «Ոչ թե մասնագիտական եզրակացությունները հիմք դարձան Արթուր Սարգսյանին երկրորդ անգամ կալանավորվելու որոշման համար, այլ դատավարական օրենքի պահանջը:Արթուր Սարգսյանի նկատմամբ ընտրված էր խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին:  Հստակ դատավարական ճանապարհով ձեռք բերված ապացույցներով հիմնավորվել էր, որ Սարգսյանը պատշաճ ծանուցված լինելով չէր ներկայացել վարույթ իրականացնող մարմնին, ավելին՝ խոչընդոտել էր ծանուցագիրն օրենքով նախատեսված անձանց հանձնելու գործընթացին: Բացի այդ, գործով տվյալներ էին ստացվել նաեւ Սարգսյանի կողմից նոր հանցագործություն կատարելու բարձր հավանականության վերաբերյալ»,- մանրամասնեց գլխավոր դատախազը:

դիտվել է 84 անգամ
Լրահոս
Թեկնածուների եկամուտների մասին հայտարարագրերը ներկայացնելու վերջնաժամկետը մայիսի 13-ն է․ ԿԸՀ Միայն արտաքուստ կարող է թվալ, թե հող հանձնելը հասարակության որոշ մասը մոռացել է Իրավունք չունենք Իրանի հետ թշնամանալու․TRIPP-ի ծրագիրը գիտե՞ք՝ ինչպես են գծել․ Քոչարյանը մանրամասնեց (video) Կապիտուլյանտները 24/7 ռեժիմով Ադրբեջանից ու Թուրքիայից «խաղաղություն» են մուրում․ Շարմազանով Հաղթանակ թաղամասում մեքենան կայանելու շուրջ վեճն ավարտվել է դանակահարությամբ #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը Սյունիքը հանձնում է․ ինչի՞ դիմաց․ գնդապետ Վոլոդյա Հովհաննսիսյան (video) «Ռոսատոմ»-ի առաջարկը Հայաստանին ՌԴ-ն Հայաստանին է փոխանցել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումները Թրամփը հայտարարել է, որ Վենսը և Ռուբիոն կարող են իրեն փոխարինել 2028 թվականին Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով 5-ամյա երեխան մանղալին բենզին լցնելու հետևանքով ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Գլխավոր դատախազը խիստ հանձնարարականներ է սահմանել Ձեր ընտրությունը տարիների նվիրյալ սպասավորության վկայությունն է․ Վեհափառը՝ Վրաստանի Կաթողիկոսին «Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am