Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը ներկա է գտնվել Ռազմիկ Դավոյանի հոգեհանգստին (video)
Հայ ժողովուրդը վերջին հրաժեշտն է տալիս մեծանուն բանաստեղծ Ռազմիկ Դավոյանին։
Արամ Խաչատրյան համերգասրահում ընթանում է բանաստեղծի հոգեհանգստի արարողությունը։ Դավոյանին հրաժեշտ են տալիս վերջինիս հարազատները, մտերիմները, կոլեգաներն ու գրչի երկրպագուները։
Հոգեհանգստին է մասնակցում նաև Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը:
