«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանում բենզինի եւ դիզելային վառելիքի գներն են բարձրացել: Այս մասին է վկայում նաեւ պաշտոնական վիճակագրությունը: Օրաթերթը ՀՀ վիճակագրական կոմիտեից տեղեկացավ, որ նախորդ տարվա դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, բենզինի գինն աճել է 0.8 տոկոսով, իսկ դիզելային վառելիքը մեկ ամսում թանկացել է 1.1 տոկոսով:
Բայց եթե դիտարկենք մեկ տարվա վիճակագրությունը, ապա կարձանագրենք հետեւյալը՝ 2021 թվականի դեկտեմբերին, 2020-ի դեկտեմբերի համեմատ, հանրապետությունում գրանցվել է բենզինի 43.3 տոկոս գնաճ, իսկ դիզելային վառելիքի գինը բարձրացել է 50.4 տոկոսով: Այսօրվա դրությամբ հայաստանյան բենզալցակայաններում Ռեգուլյար տեսակի բենզինի մեկ լիտրը վաճառվում է 500 դրամով, Պրեմիումը՝ 520 դրամով: Տեղեկացնենք, որ Սուպեր տեսակի բենզինի մեկ լիտրը վարորդին բենզալցակայաններն առաջարկում են 620 դրամով:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ աշխարհում բենզինի մեկ լիտրի միջին գինը հունվարի 10-ի դրությամբ կազմել է 1 դոլար 22 ցենտ կամ 591 դրամ: Օրինակ, Եվրասիական տնտեսական միության անդամ Բելառուսում բենզինի մեկ լիտրի միջին գինը կազմել է 394 դրամ, Ղազախստանում՝ 226 դրամ, իսկ Ռուսաստանում այն արժեցել է 333 դրամ: Փաստորեն, ԵԱՏՄ անդամ համարվող Հայաստանը միակն է, ուր բենզինը բարձր գին ունի:
Փետրվարի 27-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Արշակ Սարգսյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը
Փետրվարի 27-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 27-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը
Փետրվարի 26-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը