Տվյալներ էին ձեռք բերվել Արթուր Սարգսյանի կողմից նոր հանցագործություն կատարելու բարձր հավանականության մասին. դատախազ

Կոռեկտ չեմ համարում Արթուր Սարգսյանի մահվան շահարկումը,խորհրդարանում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով «Հաց բերողի» մահվան հանգամանքները: Արթուր Դավթյանը հիշեցրեց, որ գլխավոր դատախազությունն արդեն իսկ մանրամասն պարզաբանումներ տվել է Արթուր Սարգսյանի երկրորդ անգամ կալանավորվելու վերաբերյալ: Այնուամենայնիվ, գլխավոր դատախազը կրկին նշեց, թե ինչու առաջին անգամ կալանքից ազատվեց Արթուր Սարգսյանն ու ավելի ուշ կալանավորվեց: «Կոռեկտ չեմ համարում նրա մահվան շահարկումը, իսկ օրենքի շրջանակներում թույլատրելի է նրա մահվան հանգամանքները քննարկելը: Արթուր Սարգսյանի կալանքն առաջին անգամ վերացել է ոչ թե միջգերատեսչական հանձնաժողովի որոշման, այլ բժշկական կոնսիլիումի եզրակացության հիման վրա: Հավակնությունը նվազ էր, որ նա պատշաճ վարքագիծ չէր դրսեւորի: Ապա՝ եղավ նորից փորձաքննություն, ըստ որի՝ նրա մոտ հայտնաբերված հիվանդությունները լիարժեքորեն չէին համապատասխանում Կառավարության հաստատած ցանկի հետ: Բնականաբար, վարույթ իրականացնող մարմինը նշանակեց կրկնակի դատաբժշկական փորձաքննություն: Այս փորձաքննությունները, չէ, որ հիմք հանդիսացան Արթուր Սարգսյանի՝ 2-րդ անգամ կալանավորելու համար, երբ նրա խափանման միջոցը նշանակվեց ստորագրություն՝ հանրապետությունից չբացակայելու մասին: Արթուր Սարգսյանը խախտել էր խափանման միջոցի կիրառման պայմանները՝ չէր ներկայացել վարույթն իրականացնող մարմին: Նաեւ՝ տվյալներ էինք ստացել, որ նրա կողմից նոր հանցագործություն կատարելու բարձր հավանականության մասին»: Գլխավոր դատախազը հայտարարեց, որ բացի Ելք խմբակցության պատգամավորներից, խափանման միջոցի փոփոխման անձնական երաշխիք էին ներկայացրել նաեւ ԱԺ 5 խմբակցությունից 27 պատգամավոր:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
«Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am