Ժիրայր Սեֆիլյանին հասկանալու համար հարկավոր է սիրել այն ամենը, որ նա է սիրում. Վարուժան Ավետիսյան

Դիմաքանդակ հիսնամյակի առիթով Վարուժան Ավետիսյան Արմավիր ՔԿՀ 10.07.2017թ.

Ժիրայր Սէֆիլյանի էությունը, նրա մտքի և վարքի ակունքն ու շարժիչ ուժը սերն է․ Սերն առ Արարիչ, Հայրենիք, Մարդ և Բնություն։ Նրան հասկանալու համար հարկավոր է սիրել այն ամենը, որ նա է սիրում։ Եվ այնպես ու այնքան, ինչպես և որքան նա սիրում է։ Եթե որևէ մեկը նրան չի հասկանում, պետք է ի՛ր ներսը նայի։ Ժիրայր Սէֆիլյանի առաքելությունը նոր ժամանակը կերտելն է։ Նա կանչված և ընտրված է անկումների և կորուստների ժամանակից դեպի վերելքների ու ձեռքբերումների ժամանակը ձգվող կամրջով մեր երթն առաջնորդելու համար։ Որպես մարդ՝ համեստ է, չարքաշ, սակավապետ, նյութի ու փառքի նկատմամբ անտարբեր։ Առհասարակ առաքինի է ամեն առումով։ Որպես ընկեր՝ անդավաճան է և անձնուրաց։ Որպես հրամանատար՝ վտանգն իր վրա վերցնող է, առջևից քայլող, բոլորի և յուրաքանչյուրի հոգս ու ցավով ապրող։ Դիմացինի մեջ նախ մարդն է տեսնում, ապա վարվում է ըստ արդարության և ներողամտության, քանի որ վեհ է ու մեծահոգի։ Բնատուր կազմակերպիչ և առաջնորդ է։ Նրա համար մանրուքներ չկան։ Չի խորշում և նույն ջանասիրությամբ ու պատասխանատվությամբ է լուծում իր առջև ծառացած բոլոր խնդիրները՝ տեխնիկականից մինչև համազգային նշանակության։ Խիստ է և խստապահանջ, սակայն ամենախորը հարգանքով է վերաբերվում մարդու արժանապատվությանն ու իրավունքին։ Շատ հերոսներ և նվիրյալներ կան։ Սակայն նրանց մեծ մասն իր առաքելությունը կատարում է ըստ կյանքի թելադրանքի՝ հանգամանքների կամ գործի բերմամբ։ Մինչդեռ Ժիրայր Սէֆիլյանն այն եզակիներից մեկն է, որ ինքն է պատրաստում իր խաչը և այդ խաչը կրում է մշտապես՝ անընդհատ և անդադար մնալով և լինելով իր տեղում և դիրքում, որոնք ևս ինքն է ստեղծել։ Այո, նա ոչ միայն պարզապես հերոս է, այլ կյանքի ամեն ակնթարթը հանուն Հայրենիքի և իր առաքելության հերոսավայել ապրող Ոգու Ասպետ: Նա շարունակում է Հայկ Նահապետից դրված կարգին հավատարիմ ընտրյալների անխախտ շարքը և վերջին հարյուրամյակում Նիկոլ Դուման-Արամ Մանուկյան-Գարեգին Նժդեհ-Լեոնիդ Ազգալդյան- Մոնթե Մելքոնյան շղթայով իրեն վստահված Հայոց Ոգու հուրը փոխանցում է գալիք սերնդին: Ժիրայր Սէֆիլյանը նաև թերություններ ունի։ Ինչպես նաև սխալներ է գործում։ Դրանք ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ նրա սերն ու երազանքը անհրաժեշտից ավելի շատ են առաջ ընկնում իր առաքելությունից։ Սակայն Բարձրյալը մարդուն կշռում է նրա սրտի պարունակությամբ, ուստի իր ձեռքով էլ շտկում է Ժիրայր Սէֆիլյանի թերությունների ու սխալների հետևանքները։ Ժիրայր Սէֆիլյանի և Հայրենիքի կյանքն ու ճակատագիրը միաձույլ են։ Նա Հայրենիքի մասն է, առլեցուն է նրանով և դարձել է յուրօրինակ մարմնացյալ Հայրենիք։ Առանց չափազանցության, նրան կարելի է Հայրենիքի կերպար և խորհրդանիշ համարել։ Նա այսօր բանտում է, որովհետև բանտված է նաև Հայրենիքը։ Նա Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն չունի, որովհետև Հայաստանի Հանրապետությունը զրկված է քաղաքացիությունից։ Ժիրայր Սէֆիլյան գործչի առաքելությունը և կամավոր ու կամաստեղծ խաչակրությունը սահմանել են նաև նրա ազգային-պետական կարգավիճակը։ Նա մերօրյա Հայոց մաղխազն է՝ Գերիշխան Հայ ազգի կյանքի, ազատության և արժանապատվության պահպանության պատասխանատուն։ Գերությունը երկար չի տևելու։ Ոգու Ասպետի ցանած հրեղեն սերմերն արդեն ծիլ են տվել։ Ապրիլյան քառօրյայի հերոսական դիմադրության և Սասնա Ծռերի ապստամբության անթեղած կրակից շուտով բռնկվելու է Նոր Սարդարապատի բոցը, որն ազատության առատ բերք է հավաքելու՝ ծնունդ տալով Կուր- Արաքսյան Նոր Հանրապետության։ Օրհնյալ լինի նվիրյալ զավակիդ և Նոր Հանրապետության առաջին քաղաքացուդ ծնունդն ու հոբելյանը, սիրելի՛ Հայրենիք։ Ժիրայր Սեֆիլյանի ընկերները միանում են այս նամակին և բոլոր ազնիվ մարդկանց կոչ են անում միանալ:

դիտվել է 23 անգամ
Լրահոս
«Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am