Այսօր Ժիրոյի ծննդյան օրն է, ազատություն նրան

Լրագրող Կարպիս Փաշոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Գրքերի մեջ երբևէ գրիչով նշումներ չեմ անում, միայն մատիտով, բայց մի անգամ այդ սկզբունքը խախտել եմ, այն էլ՝ Ժիրայր Սեֆիլյանի պատճառով: Բանն այն է, որ դպրոցական դասագրքրերում Ղարաբաղյան պատերազմին վերաբերող դասերը ոչ միայն այդքան էլ պատշաճ շարադրված չեն, այլ նաև կան միտումնավոր բացթողումներ: Մասնավորապես՝ պատերազմի մասնակից սփյուռքահայերի ցանկում բացակայում է Ժիրայր Սեֆիլյանի անունը: Նշվում է, որ մեծ աջակցություն են ցուցաբերել նաև արտերկրի հայերը, թվարկվում են սփյուռքահայ դաշտային հրամանատարները, բայց Ժիրոն չկա: Ես էլ աշակերտներին խնդրում էի գրիչով ավելացնել նաև նրա անունը: Գիտե՞ք ինչ, իսկապես չի կարելի այսպես շարունակել, չի կարելի առօրեական հետադիմական այս մոտեցումներով առաջ շարժվել: Պարզապես հնարավոր չէ: Այստեղ հարցը քաղաքական չէ, ես Ժիրայր Սեֆիլյանի գաղափարական հետևորդներից չեմ, բայց չէ՞ որ բոլորի համար էլ ակնհայտ է, թե ինչու են նրան դուրս թողել դասագրքերից: Ի դեպ այդ դասագրքրերը գրվել են ՊՊԾ գնդի գրավումից շատ ավելի վաղ, մեր գրիչով միջամտություններն էլ:

Ժիրայր Սեֆիլյանի անունը չեն նշել զուտ այն պատճառով, քանի որ նա ողջ է: Գրքում նշված մյուս հրամանատարները սպանված են, նրանց մասին խոսելը, հերոսացնելը հեշտ է, անվտանգ գործ է, իսկ Ժիրոն ողջ է, իշխանությունների թշնամին է և դրանից ելնելով կարելի է նրան լուսանցքից այն կողմ թողնել, կարծես թե նա Ղարաբաղում չի էլ եղել: Չէ՛, ոչ ոք չի ասում, թե դպրոցական դասագրքերում նա պետք է առանձին գլխով հերոսացվեր, երիցս ոչ, պարզապես պետք էր նշել նրա անունը, ընդամենը դա: Դասագրքրեը կարդալիս այն տպավորությունն է, թե Ղարաբաղում կռվել ու հաղթել են միայն Վազգեն Սարգսյանն ու Սերժ Սարգսյանը, մի փոքր էլ օգնել է Ռոբերտ Քոչարյանը: Նույնիսկ Սամվել Բաբայանը չկա, վստահ եմ նոր հրատարակվող դասագրքերում կսրբագրվի նաև Սեյրան Օհանյանի անունը: Այս գրառումը իսկապես որևէ քաղաքական ուղղվածություն չունի, պարզապես սա իշխանությունների և առհասարակ հայ հասարակական-քաղաքական ու գիտական մտքի քաղքենի ֆաշիզմի վկայությունն է: Այս խնդիրը բնականաբար միայն Սեֆիլյանով չի ավարտվում: 90-ականների պատմությանը վերաբերող դպրոցական դասագրքերը կարդալիս այն տպավորությունն է, թե այդ ժամանակ Հայաստանը նախագահ և կառավարություն չի ունեցել, եղել են Վազգեն Սարգսյան ու մի խումբ հերոս ֆիդայիններ: Բա Լևոն Տեր-Պետրոսյանը, Հրանտ Բագրատյանը և մյուսները ու՞ր էին: Սա այն զավեշտական ստի անուղղակի ներկայացվածությունն է դասագրքերում, իբրև թե՝ առաջին նախագահը տեղյակ չի եղել Շուշիի ազատագրումից: Այդ կեղծիքը ի դեպ ժխտել է հենց Ժիրայր Սեֆիլյանը հանրահավաքներից մեկի ժամանակ՝ փաստելով, որ Շուշիում գործողությունները ընթացել են Երևանի անմիջական ցուցումով և հրահանգներով: Արժի խոսել նաև Արցախի հերոս Պետրոս Ղևոնդյանի հետ կապված պատմության սրբագրումներին: Պռոշյանցի Պետոյին ներկայումս ՀՅԴ-ն և ՀՀԿ-ն աստվածացնում են: Դե հասկանալի է՝ Պետոն սպանված է և նրա աստվածացումը անվտանգ գործ է: Նրա մասին նկարահանում են վավերագրական ֆիլմեր, հաղորդումներ և այլն: Այս դեպքում զավեշտն այն է, որ ոչ մի տեղ չի շեշտվում, թե Պետոն ու՞մ հետ է կռվել և ու՞մ հրամանատարության ներքո: Նշվում է, որ կռվել է Շուշիի գումարտակում, բայց ո՞վ էր այդ ստորաբաժանման հրամանատարը, թե՞ անհրամանատար կառույց էր: Այսպիսի դեպքերը բազմաթիվ են: Այս քաղքենիությունը մինչև ե՞րբ պետք է շարունակվի, չի կարելի ամեն ինչ տանել քաղաքական լյումպենացման: Ի դեպ այս ամենի մեղավորներից է նաև հենց Ժիրայր Սեֆիլյանը: Ես անձամբ ճանաչում եմ նրան և նա մշտապես խուսափում է խոսել պատերազմում իր մասնակցության մասին, համեստ ժպիտով լռում է և շրջանցում թեման: Սա առիթ է տալիս շատ շատերին յուրացնել ու սրբագրել Ժիրոյի մեծագույն ներդրումը, որը նա արել է Ղարաբաղում: Այսինքն Կիրո Մանոյանի և Հրանտ Մարգարյանի պես մարդիկ այսօր կարող են ներկայանալ որպես Պետոյի մտերիմ զինակիցներ, իսկ Պետոյի հրամանատարը, մտերիմ ընկերը դուրս է թողնված նրա կենսագրությունից: Ի դեպ Սեֆիլյանի որդին անվանակոչված է ի պատիվ և ի հիշատակ Պետրոս Ղևոնդյանի: Այսօր Ժիրոյի ծննդյան օրն է, ազատություն նրան:

դիտվել է 44 անգամ
Լրահոս
Թեկնածուների եկամուտների մասին հայտարարագրերը ներկայացնելու վերջնաժամկետը մայիսի 13-ն է․ ԿԸՀ Միայն արտաքուստ կարող է թվալ, թե հող հանձնելը հասարակության որոշ մասը մոռացել է Իրավունք չունենք Իրանի հետ թշնամանալու․TRIPP-ի ծրագիրը գիտե՞ք՝ ինչպես են գծել․ Քոչարյանը մանրամասնեց (video) Կապիտուլյանտները 24/7 ռեժիմով Ադրբեջանից ու Թուրքիայից «խաղաղություն» են մուրում․ Շարմազանով Հաղթանակ թաղամասում մեքենան կայանելու շուրջ վեճն ավարտվել է դանակահարությամբ #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը Սյունիքը հանձնում է․ ինչի՞ դիմաց․ գնդապետ Վոլոդյա Հովհաննսիսյան (video) «Ռոսատոմ»-ի առաջարկը Հայաստանին ՌԴ-ն Հայաստանին է փոխանցել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումները Թրամփը հայտարարել է, որ Վենսը և Ռուբիոն կարող են իրեն փոխարինել 2028 թվականին Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով 5-ամյա երեխան մանղալին բենզին լցնելու հետևանքով ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Գլխավոր դատախազը խիստ հանձնարարականներ է սահմանել Ձեր ընտրությունը տարիների նվիրյալ սպասավորության վկայությունն է․ Վեհափառը՝ Վրաստանի Կաթողիկոսին «Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am