Ղազախստանի դեպքերի ֆոնին Հայաստանի իշխանության պահվածքը հերթական անգամ ապացուցեց, որ այս իշխանությունը զրոյացրել է Հայաստանի սուբյեկտայնությունը. Վահե Հակոբյան

«Փաստ» թերթի հարցազրույցը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Վերածնվող Հայաստան» կուսակցության նախագահ Վահե Հակոբյանի հետ:

- Պարոն Հակոբյան, տարին սկսվեց Ղազախստանում ներքաղաքական բուռն զարգացումներով, որոնք, բնական է, չեն կարող միայն Ղազախստանին առնչվել: Ի՞նչ ցույց տվեցին այս իրադարձությունները և ի՞նչ ազդեցություն կթողնեն ավելի լայն զարգացումների վրա:

- Այսօր դեռ վաղ է ու բավական դժվար հստակ գնահատականներ տալ Ղազախստանում տեղի ունեցածին և դեռ տեղի ունեցողին: Բավական բարդ է հասկանալ բոլոր դերակատարներին և նրանց շարժառիթները, սոցիալական ընդվզման կապը սադրանքների կազմակերպիչների, ահաբեկիչների հետ, կամ դրա բացակայությունը: Բայց միանշանակ է, որ իրադարձություններն այնպես և այնպիսի արագությամբ էին զարգանում, որ կար արագ, օպերատիվ արձագանքի անհրաժեշտություն՝ կանխելու համար արյունահեղությունը: Առաջին և կարևորագույն դասը, որ աշխարհը պետք է քաղի Ղազախստանում տեղի ունեցողից, այն է, որ ուժի կիրառման, ահաբեկիչների ներգրավման հանդեպ ընդհանուր առմամբ անտարբերությունն ու լռությունը խթան են դառնում այդ պրակտիկայի ավելի լայն կիրառման:

Երբ Ադրբեջանն ագրեսիա սանձազերծեց Արցախի նկատմամբ, երբ Թուրքիան ահաբեկիչներ տեղափոխեց տարածաշրջան ու ուղղեց նրանց Արցախի դեմ, լայն իմաստով աշխարհը ոչինչ չձեռնարկեց՝ սահմանափակվելով մի քանի ձևական հայտարարություններով: Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան որևէ պատասխանատվության չենթարկվեցին, պատիժ չկրեցին: Բնական է, որ անտարբերությունը և պատասխանատվության չենթարկելը ստեղծեցին անպատժելիության մթնոլորտ, ծառայեցին որպես ուղերձ կամ ազդակ, որ այս գործիքը կարելի է անպատիժ կիրառել: Հետևանքները տեսնում ենք այսօր Ղազախստանում և շարունակելու ենք տեսնել այլ վայրերում: Ասեմ ավելին, նույնիսկ Ղազախստանում ուժով ահաբեկիչներին ճնշելով՝ այս հարցը չի լուծվելու, քանի դեռ այս ձեռագիրը որդեգրած երկրները պատասխանատվության չենթարկվեն, քանի դեռ նույն Թուրքիան ու Ադրբեջանը և նրանց միջոցով ողջ աշխարհը չզգան, որ նման գործելաոճն անհետևանք չի անցնում և անպատիժ չի մնում: Իսկ այն մասին, որ Ղազախստանում նույն ահաբեկչական ձեռագրին ենք ականատես լինում, ինչ 2020-ին Արցախում, վկայում է, այդ թվում՝ գլխատված ուժայինների մասին տեղեկատվությունը:

- Բուռն քննարկումների առիթ դարձավ Ղազախստանի դիմումը ՀԱՊԿ-ին և Ղազախստան ՀԱՊԿ զորակազմ ուղարկելը: Ինչպե՞ս եք գնահատում ՀԱՊԿ գործողություններն այս համատեքստում և հատկապես Հայաստանի դերակատարումն այդ ամենում:

-ՀԱՊԿ-ն իրեն դրսևորեց որպես արագ արձագանքի ունակ կառույց: Իսկ մեզ համար այդքան ծանր բոլորովին թարմ դեպքերի հետ դրա համեմատությունը մի շարք հարցերի տեղիք է տալիս: 44-օրյա պատերազմի ողջ ընթացքում, երբ առաջին օրերից կար ոտնձգություն, այդ թվում՝ Հայաստանի սուվերեն տարածքի նկատմամբ, ապա նաև պատերազմից հետո, երբ ադրբեջանական ԶՈՒ-ն անխոչընդոտ մուտք գործեց ՀՀ սուվերեն տարածքն ու առ այսօր գտնվում է ՀՀ տարածքում, Հայաստանի իշխանությունը կա՛մ չդիմեց ՀԱՊԿ-ին, կա՛մ դիմելու իմիտացիա արեց: Եվ այդ հանցավոր անգործության ու հանցավոր գործունեության համար այս իշխանությունը պատասխան է տալու: Ինչ վերաբերում է հարցի մյուս բաղադրիչին, Հայաստանի գործող իշխանությունը հերթական անգամ ցուցադրեց իր անսկզբունքային ու անարժեք լինելը:

Առիթ ունեցել եմ ասելու, կրկնեմ, փողոցով իշխանության եկածը, նույն մարդը, ով հրահրել է Մարտի 1-ը և պարծենում էր այն ժողովրդով, որ խլել էր ոստիկանից մահակն ու վահանը, այժմ զինվորներ է ուղարկում Ղազախստան, որ ղազախ ոստիկանից խլած վահանն ու մահակը հետ վերադարձնի նրան։ Եվ ամենազարհուրելին այն է, որ դա անում է՝ հերթական անգամ ժողովրդին որևէ բացատրություն չտալով, որևէ կերպ իր գործողությունները չհիմնավորելով ու չմեկնաբանելով: Փաշինյանը նույնիսկ ԱԺ արտահերթ նիստ չհրավիրեց այլ երկիր զորք ուղարկելու հարցով, իսկ Հայաստանը, հիշեցնեմ, խորհրդարանական երկիր է: Անվտանգության խորհրդի քարտուղարի ցինիկությունն էլ հերիքում է հայտարարելու, որ իրենք հույս ունեն, որ նման իրավիճակում հայտնվելու պարագայում Հայաստանն էլ համապատասխան օժանդակություն կստանա: Սա այլ կերպ, քան արժեքների և սկզբունքների լիակատար բացակայություն, դժվար է անվանել:


- Հանրային լայն քննարկումների առիթ դարձավ Փաշինյանի գրառումը ֆեյսբուքյան իր էջում: Ինչպե՞ս եք վերաբերվում դրան:

- Հայաստանը ՀԱՊԿ նախագահող երկիրն է, ինչն, ըստ էության, ընդամենը կազմակերպչական, կոորդինացիոն պարտավորություններ է ենթադրում: Այդ որոշումը, որ հրապարակվեց Փաշինյանի անունից, կառույցի որոշումն էր, և ակնհայտ է, որ Փաշինյանը որևէ պարտավորություն չուներ այն իր սոցիալական էջում տեղադրելու: Ինչո՞ւ դա արեց՝ երևի իրեն է պետք հարցը ուղղել, բայց իր պարագայում ամենահավանական բացատրությունն այն է, որ, իր ընկալմամբ, սեփական իշխանության երկարաձգման գործիք էր տեսել: Մենք մի բան կարող ենք ասել՝ Ղազախստանի դեպքերի ֆոնին Հայաստանի իշխանության պահվածքը հերթական անգամ ապացուցեց, որ այս իշխանությունը քայքայել ու զրոյացրել է Հայաստանի սուբյեկտայնությունը, այն ինքնիշխանությունը, որի մասին իրենք շարունակ դատարկաբանում էին:

 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

դիտվել է 242 անգամ
Լրահոս
Կիեւում հրաձգության զոհերի թիվը հասել է 6-ի. կրակողը սպանվել է «Պատրաստ ենք օգնել՝ տեղափոխել Իրանից հարստացված ուրանը». «Ռոսատոմի» ղեկավար «Ամուր սեղմում եմ ձեռքդ, պարոն Լպուտյան». Արմեն Աշոտյան Փաշինյանն ասում էր՝ «ամեն ՀՀ քաղաքացի վարչապետ է», բայց այսօր գնում է ընտրությունների՝ ժողովրդին անվանելով «շուն-շանգյալ»-ներ. Դանիելյան «Աստված օգնական, Սրբազան Հայր». Արագածոտնի թեմի առաջնորդի եպիսկոպոսական ձեռնադրության 16-րդ տարեդարձն է Եթե խաղաղության կողմնակից եք, ապա ինչո՞ւ եք դեմ «Առաջարկ Հայաստանի» երաշխավորված խաղաղության հայեցակարգին. Աբովյան Սամվել Կարապետյանը թիմակիցների հետ ազդարարում է՝ փոփոխությունը ճանապարհին է (Տեսանյութ) Զգուշացե՛ք` «ծպտյալ» ՔՊ-ականներ կան. Վարդենիսի համայնքապետը ընդդիմադիրի դիմակը հանել է Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել ԱՄՆ-ի դուրս գալը եվրոպական անվտանգության ճարտարապետությունից կարող է կործանարար լինել․ Ֆիդան Տեղումներ կլինեն․ առանձին շրջաններում՝ ինտենսիվ Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ Նուբարաշենի աղբավայրում բռնկված հրդեհից տնօրենն ու աշխատակիցը ծանր այրվածքներով հոսպիտալացվել են Անհայտ անձը Կիևում կրակ է բացել մարդկանց վրա․ կա զոհ և վիրավորներ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չի կարողանա շանտաժի ենթարկել ԱՄՆ-ին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հասնելը կձևավորվի նոր մթնոլորտ»․ Թուրքիայի փոխնախագահ Դատախազությունը պահանջում է Մեղրիի նախկին ղեկավարից 2 անշարժ գույք, շուրջ 960 միլիոն դրամ բռնագանձել Ապրիլի 23-ին կկայանա ավանդական Ջահերով երթը Հրդեհ է բռնկվել Նուբարաշենի աղբավայրում. ծուխը տեսանելի էր անգամ Մասիս քաղաքից Ես գիտեմ, թե ինչ է պետք անել, որ պատերազմի մասին նույնիսկ խոսակցությունը վերանա․ Ռոբերտ Քոչարյան Քաղաքականությունը փոխեցինք 180 աստիճանով․ Սպիտակը շինհրապարակից դարձավ քաղաք․ Ռոբերտ Քոչարյան Արևմուտքը ձգտում է Ուկրաինային դարձնել գլոբալ սպառնալիքի ձգան. Լավրով Իրանը երկու հնդկական նավերի ստիպել է նահանջել Հորմուզի նեղուցից. կրակոցներ են հնչել. լրատվամիջոց Խամենեիի ուղերձը.Իրանի բանակը կարողացավ դիմակայել ԱՄՆ, Փահլավի բռնակալի ժառանգների և անջատողականների չարագործ ծրագրերին Համակարգի ճնշումը կբերի մեծ համախմբում
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Ապրիլի 17-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենուհի Կյուրեղյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սամվել Հակոբյանը Ապրիլի 16-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մեսրոպ Եսայանը Ապրիլի 14-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am