Թիլերսոնը սաուդցի գործընկերոջ հետ քննարկել է
Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ղեկավար Ադել ալ-Ջուբեյրը և ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը G20-ի գագաթնաժողովի շրջանակներում քննարկել են իրավիճակը Պարսից ծոցում, Իրանը և պայքարն ահաբեկչության դեմ: Այս մասին հայտնում է «Ալ-Արաբիա» հեռուստաալիքը: Ալ-Ջուբեյրըասել է, որ բանակցություններն ամերիկացի գործընկերոջ հետ «բեղմնավոր» են եղել: Դիվանագետը նաև հայտարարել է, որ G20-ի՝ Համբուրգում տեղի ունեցած գագաթնաժողովի արդյունքներով կոմյունիկեն «հստակ էր և ցույց տվեց՝ որքան կարևոր է ահաբեկչության դեմ պայքարը»:
