Փաշինյանը խաբում է հայ հանրությանը. Ղազախստանում իրական պատկերն այլ է. Տիգրան Աբրահամյան (video)

«Պատիվ Ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հունվարի 10-ին «Հայելի» ակումբում հրավիրված ասուլիսին, անդրադառնալով Հայաստանից 100 խաղաղապահ Ղազախստան ուղարկելուն, ասել է.
« Հայաստանի շտապողականությունը առհասարակ պայմանավորված էր առաջին հերթին նաև ֆորմալ առումով ՀԱՊԿ -ում որպես նախագահություն ստանձնած պետության և այս իրադարձությունները նաև որոշակի առումով համընկնում են։
Այս իրավիճակը բնականաբար չափազանց վատ դրության մեջ գցեց, հենց կոնկրետ Նիկոլ Փաշինյանին, որովհետև առաջին օրերին, երբ դեռևս ահաբեկչական վտանգ չկար Ղազախստանում, փաստացի Նիկոլ Փաշինյանը դեմ գնաց Նիկոլ Փաշինյանին և այն սկզբունքներին, որոնք նա տասնամյակներ անընդհատ  օգտագործել է»։


Բանախոսը նշեց նաև, որ Ղազախստան զորախումբ ուղարկելը ռիսկեր է պարունակում․«Ամբողջական պատկերը չկա, գնահատված չէ նաև թե ինչ ազդեցություն կունենա հայկական զորախմբի ներկայությունը Ղազախստանում և ներղազախստանյան հարաբերություններում։


Հայաստանը ունի ստանձնած պարտավորություններ ՀԱՊԿ -ում, բայց ակնհայտ է, որ իշխանությունը հանրությանը պատշաճ ձևով չի ներկայացնում իրավիճակի ողջ լրջությունն ու Ղազախստանում առկա իրական պատկերը»։

Զուգահեռներ անցկացնելով Մարտի 1-ի և Ղազախստանում տիրող դեպքերի միջև՝ Տիգրան Աբրահամյանը նշեց.

«Նիկոլ Փաշինյանը հայտարարում էր, որ Մարտի 1-ի գործը ամբողջությամբ բացահայտված է, բայց այդ իրադարձությունից 3 տարի անց բոլոր փաստերը, որոնք ներկայացնում էր այս իշխանությունը, պարզվեց, որ դուրս էին իրականությունից» ։


Եզրափակելով իր խոսքը բանախոսն ասաց, որ Նիկոլ Փաշինյանի նպատակը 2008 թվականի իրադարձություններից իրեն մաքրելն է․ «Իրականության մեջ Փաշինյանի արած քայլերը շատ ավելի վատ դրության մեջ գցեցին վերջինիս և ժամանակը բնականաբար գալու է ու Նիկոլ Փաշինյանն իր յուրաքանչյուր քայլի համար պատասխան է տալու»։

Մանրամասները՝ տեսանյութում․

Գոհար Պողոսյան

դիտվել է 4434 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am