Թրամփ․ Ես երկու անգամ ուժեղ ճնշում եմ գործադրել Պուտինի վրա
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թամփը հայտնել է, որ եկել է Ռուսաստանի հետ կառուցողական աշխատանքի ժամանակը։ Այս մասին նա գրել է իր Twitter միկրոբլոգում։ «Մենք քննարկել ենք Սիրիայի որոշ մասերում կրակի դադարեցումը, ինչը կյանքեր կփրկի։ Եկել է առաջ շարժվելու ու Ռուսաստանի հետ կառուցողական աշխատելու ժամանակը: Ես երկու անգամ ուժեղ ճնշում եմ գործադրել Պուտինի վրա՝ մեր ընտրություններին Ռուսաստանի միջամտության հարցում։ Նա կտրականապես հերքում էր։ Ես արդեն արտահայտել եմ իմ տեսակետը․․․»,- գրել է նա: Ինչպես ասել է՝ Պուտինի հետ քննարկել է կիբերնավտնագության հարցերով ստորաբաժանում ստեղծելու հարցը, որպեսզի պաշտպանվեն հաքերական հարձակումներից։
