Իրանի խորհրդարանի ընտրություններին 8 հայեր կմասնակցեն
Իրանի խորհրդարանի ընտրություններին 8 հայեր կմասնակցեն: Asbarez-ի փոխանցմամբ, Իրանի Իսլամական հանրապետության 10-րդ գումարման «Մեջլիսի» ընտրությունները կայանալու են փետրվարի 26-ին: Առաջադրվել են 8 հայեր՝ Կարէն Խանլարյանը, Իվետ Դանիելյանը, Ալբերտ Պողոսյանը, Արբի Թահմազյանը, Անդրանիկ Սիմոնյանը, Ժորժիկ Աբրահամյանը, Վրեժ Տեր-Մարտիրոսյանը եւ Արմոնդ Բաղրամյանը:
