Փրկվել է 54 միգրանտ
Իսպանիայի ծովային փրկարարական ծառայությունը հայտնել է փոքր նավակից 54 միգրանտների փրկության մասին: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ նրանք փորձում էին հատել Հիբրալթարի նեղուցը: Միգրանտներին տեղափոխող նավակը հայտնաբերել են Իսպանիայի ափից 8 կմ հեռավորության վրա, նավակում 44 տղամարդ ու 10 կին կար, որոնցից մեկը՝ հղի։
