ՌԵքս Թիլերսոնը Կիեւ է ժամանել
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Կիեւ է ժամանել։ Նրա օդանավը վայրէջք է կատարել «Բորիսպոլ» օդանավակայանում: Ինչպես հայտնում է ՈՒՆԻԱՆ-ը՝ ր Կիեւում Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հանդիպում կունենա նրա ու ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ։ Պետքարտուղարի հետ միասին Ուկրաինա է ժամանել նաեւ Ուկրաինայի հարցերով ԱՄՆ նորանշանակ հատուկ ներկայացուցիչ Քուրթ Վոլքերը։
