ԵԱՀԿ ԽՎ նախագահ է վերընտրվել Քրիստին Մութթոնենը
ԵԱՀԿ ԽՎ նախագահ է վերընտրվել Ավստրիայից խորհրդարանական Քրիսթին Մութթոնենը։ Նախագահի պաշտոնի համար առաջադրվել էր միայն նա։ ԵԱՀԿ ԽՎ կանոններին համապատասխան՝ նա ընտրվել է առանց քվեարկության։ Մութթոնենը ղեկավարում է ԵԱՀԿ ԽՎ-ն 2016-ի կեսերից։ Ընտրվել են նաև վեհաժողովի նախագահի չորս տեղակալներ։ ԵԱՀԿ ԽՎ փոխխոսնակներ են ընտրվել Մարգարետա Սերերֆելտը, Վիկտոր Փոլ Դոբրեն, Մարիետա Տիդեյը ու Ռոջեր Ուեքերը։
