«Սև կատու»` Պուտինի ու Ալիևի միջև

Օրերս ուշագրավ տեղեկություն ստացվեց Մոսկվայից, որն իր հերթի ապացուցում է, որ վերջին շրջանում Ռուսաստան-Ադրբեջան հարաբերություններն այնքան էլ հարթ չեն: Ռուսաստանը Բաքվից պահանջել է դադարեցնել հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիների հանդեպ խտրական վերաբերմունքը, հաղորդեց ռուսաստանյան ТАСС գործակալությունը: «Հարկադրված ենք փաստել, որ Ադրբեջան ժամանող Ռուսաստանի քաղաքացիներն իսկապես խտրական վերաբերմունքի են արժանանում՝ պայմանավորված ազգային պատկանելությամբ»,- ըստ գործակալության, հայտնել են ՌԴ արտաքին գերատեսչությունից, վկայաբերելով մի շարք օրինակներ: «Շարունակում ենք պահանջել՝ դադարեցնել այդ մտահոգիչ գործելակերպը, ինչն անհամատեղելի է երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների հետ»,- նաև նշել են ՌԴ արտգործնախարարությունում, հավելելով, թե ստեղծված իրավիճակից «բնականաբար կարվեն հետևություններ»: Հղում անելով ՌԴ արտաքին գերատեսչության տվյալներին, գործակալությունը նշում է, որ այս տարվա սկզբից Բաքուն մերժել է հայկական ազգանվամբ 25 ՌԴ քաղաքացիների մուտքն Ադրբեջան․ նրանց ժամերով սպասեցրել են, մի շարք դեպքերում՝ զրկելով սնվելու, երբեմն անգամ ջուր խմելու և բուժօգնություն ստանալու հնարավորությունից, այնուհետև իրենց, իսկ հաշվին արտաքսել են երկրից: Նման դեպքերում իբրև հիմնավորում է նշվել քաղաքացիների հայկական ազգանունը, սակայն եղել են դեպքեր, երբ Ադրբեջանում հարցաքննել են նաև ռուսական ազգանվամբ մարդկանց՝ «հայկական արմատները բացահայտելու նպատակով», նշում էր ТАСС-ը: Ըստ գործակալության, Ռուսաստանի ԱԳՆ-ում նաև նշել են, որ նման փաստերի հետ կապված բազմիցս բողոքի նոտաներ են հղել Բաքվին, սակայն դրանք «ընկալելի և բավարար պատասխան» չեն ստացել: ТАСС-ը նաև տեղեկացնում է, որ ՌԴ ԱԳՆ հաղորդման համաձայն, Ադրբեջանի արտգործնախարարությունից հետևյալ պատասխանն է ստացվել․ «Նման անցանկալի միջադեպերի կանխման համար Ադրբեջանը հարկադրված է մի շարք մարդկանց հանդեպ կիրառել համապատասխան կարգավորումներ»: Չուշացավ նաև Բաքվի արձագանքը: Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Հիքմեթ Հաջիևը «պատասխանել է» հայկական ազգանուններով ՌԴ քաղաքացիներին խտրականության ենթարկելու վերաբերյալ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության մեղադրանքներին: «Հաջիևը փոխանակ բացատրեր, թե ինչու է Բաքուն նման սահմանափակումներ մտցրել, սկսել է պատմել այն մասին, որ «Ադրբեջանը հպարտանում է իր բազմամշակութային ավանդույթներով, որ ամբողջ աշխարհի համար օրինակ են ծառայում», - գրում է ադրբեջանական անկախ գործակալությունը: «Ցավոք, հայազգի որոշ դեմքեր էթնիկ հողի վրա թշնամական վերաբերմունք են դրսևորում, այդ պատճառով էլ մենք որոշ միջոցառումներ ենք իրականացնում», - ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության խոսնակի խոսքերն է մեջբերում «Թուրան»-ը: Վերջին մեկ ամսում ռուս-ադրբեջանական հարաբերություններում սա խմորումների երկրորդ դեպքն է: Մայիսի վերջին Ադրբեջանը դատապարտեց և քաղաքական որոշում որակեց Ռուսաստանի գերագույն դատարանի կողմից «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես» հասարակական կազմակերպության լուծարումը։ Ադրբեջանի ԱԳՆ-ն ոչ-բարեկամական քայլ» որակելով բարեկամ Ռուսաստանի իշխանությունների այդ որոշումը, հայտարարեց, թե այդ կերպ Մոսկվան աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանի հայերի միությանը: «Այդ ամենը կարող է բացասաբար ազդել ղարաբաղյան հակամարտության կարգավորման շրջանակներում Ռուսաստանի ստանձնած միջնորդական դերի վրա», - մասնավորապես ասել է ադրբեջանական դիվանագիտական գերատեսչության խոսնակ Հիքմեթ Հաջիևը։ Ռուսաստանում ադրբեջանական կառույցը չեղարկելու հայցով երկրի Գերագույն դատարան էր դիմել արդարադատության նախարարությունը, պնդելով, որ կազմակերպության գործունեության որոշ դրույթներ չեն համապատասխանում Ռուսաստանի գործող օրենսդրության պահանջներին: 2001-ին ստեղծված և ավելի քանի երկու միլիոն ադրբեջանցիների միավորող կազմակերպությունը Ռուսաստանում լուծարելու որոշումը Ադրբեջանի իշխող վերնախավում լուրջ դժգոհությունների տեղիք է տվել։ Ռուսաստանի հասցեին ավանդաբար գովեստի խոսքեր շռայլող Ադրբեջանի իշխող կուսակցության ներկայացուցիչներն այժմ չէին թաքցնում իրենց զայրույթը: «Մենք երբեք չենք արել մի բան, որը կհակասեր Ռուսաստանի շահերին։ Միլի մեջլիսը պետք է պաշտոնական հայտարարություն ընդունի այդ կապակցությամբ։ Ի՞նչ է այդ ամենը նշանակում՝ որ Ռուսաստանում բոլոր հարցերը լուծել էին, մնացել էր ադրբեջանական կազմակերպության հա՞րցը», ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի գլխավորած «Ենի Ազերբայջան» կուսակցության քարտուղար, պատգամավոր Սիյավուշ Նովրուզովը։ Իշխող ուժի ներկայացուցիչը, ի պատասխան, խոստանում է դիմել պաշտոնական մարմիններին՝ Ադրբեջանում գործող ռուսաստանյան կենտրոններին և համայնքին վերաբերող թղթաբանությունը ստուգելու պահանջով։ Ադրբեջանի վերլուծական շրջանակներում պատահական չեն համարում պաշտոնական Բաքվի նման կոշտ արձագանքը տեղի ունեցածին։ Ռուսաստանի տասնյակ մարզերում գրասենյակներ ունեցող կառույցը, որի գործունեության առանցքը ռուսաստանաբնակ ադրբեջանցիների ազգային համերաշխության ամրապնդումն է, հիմնադրվել է Ադրբեջանի առաջին նախագահ Հեյդար Ալիևի նախաձեռնությամբ։ Կոնգրեսի անդրանիկ նիստին անձամբ ներկա է եղել Կրեմլի ղեկավար Վլադիմիր Պուտինը։ Ռուսաստանում ադրբեջանական դեսպանության և առհասարակ պաշտոնական Բաքվի աջակցությունը վայելող կազմակերպությունը տարիներ շարունակ զբաղվել է մշակութային, կրթական, տնտեսական ծրագրերով։ Բացի այդ, ինչպես նշվում է Կոնգրեսի կայքում, կառույցը լուրջ ուշադրություն էր հատկացնում Ռուսաստանում բնակվող ադրբեջանցիների սոցիալական շահերի և իրավունքների պաշտպանությանը։ Կոնգրեսն իր գործունեության առաջին իսկ օրվանից ստացել է Ռուսաստանի և Ադրբեջանի բարձրագույն իշխանությունների աջակցությունը, նաև ասվում էր ադրբեջանական կառույցի կայքէջում։ Ռուսաստանի գերագույն դատարանը բավարարել է արդարադատության նախարարության հայցը՝ չեղարկել «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես» հասարակական կազմակերպության գրանցումը: Ավելի վաղ նախարարությունը հայտարարել էր, որ կազմակերպության գործունեության որոշ դրույթներ չեն համապատասխանում Ռուսաստանի գործող օրենսդրության պահանջներին: «Դատարանի այս որոշումը կարող է խաթարել ադրբեջանական համայնքի հավատը Մոսկվայի նկատմամբ՝ որպես անաչառ միջնորդի ղարաբաղյան խնդրի կարգավորման հարցում», - հայտարարել է Ադրբեջանի պետական սփյուռքի հարցերով զբաղվող կոմիտեն: Իսկ ահա Մոսկվան «անընդունելի» է համարում Բաքվի վերջին հայտարարությունները: Ռուսաստանի արտգործնախարարությունն անընդունելի է որակել պաշտոնական Բաքվից հնչող հայտարարությունները, թե «Համառուսաստանյան ադրբեջանական կոնգրես»-ը լուծարելով՝ Ռուսաստանի գերագույն դատարանը քաղաքական որոշում է կայացրել: «Մոսկվան ադրբեջանցիների կասկածելի խորհուրդների կարիքը չունի՝ իր երկրի ներսում ազգամիջյան քաղաքականությանը վերաբերող հարցերում», ասել էր ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը: «Տարօրինակ է, երբ Ռուսաստանի դատարանի որոշումը՝ կայացված Ռուսաստանում գրանցված կազմակերպության նկատմամբ, գնահատվում է՝ որպես ոչ բարեկամական քայլ Ադրբեջանի նկատմամբ, և իհարկե՝ ցավալի է, որ Ադրբեջանի արտգործնախարարությունը բարձրաձայնում է դա ու այս ամենի հետևում կրկին հայկական հետք է տեսնում»,- ասել էր ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան: Նշենք, որ Ռուսաստանում գրանցված ադրբեջանական կազմակերպությունը չեղարկելու հայցով ՌԴ գերագույն դատարան էր դիմել Արդարադատության նախարարությունը, պնդելով, որ այդ կառույցի գործունեության որոշ դրույթներ չեն համապատասխանում ռուսաստանյան օրենսդրությանը: Ադրբեջանի ԱԳՆ-ն, մինչդեռ, ռուսաստանյան դատարանի որոշումը ոչ բարեկամական էր գնահատել՝ պնդելով, թե այդ քայլով Մոսկվան աջակցություն է ցուցաբերում Ռուսաստանի հայերի միությանը: Մետաքսյա Շալունց

դիտվել է 41 անգամ
Լրահոս
Նախկին հյուպատոսը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման․ «Հրապարակ» Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում․ «Jaguar»-ը հայտնվել է հանդիպակաց գոտում. կան վիրավորներ «Նպատակն ա՝ ՀԷՑ-ը հանձնի Ադրբեջանին, ատոմակայանը՝ Թուրքիային, երկաթգիծն էլ ՝ Ղազախստանին»․ կարծիքներ (video) «Իմ 18 տարեկան էրեխուն եմ ուզում, ոչ տուն, ոչ հաց, ոչ էլ փող եմ ուզում»․ անհետ կորածի մայրը հուզվեց (video) #ՈՒՂԻՂ․ Գյումրու խայտառակությունից հետո ինչ են որոշել Նիկոլն ու Աննան․ Նարինե Դիլբարյան (video) Դուք ձեզ ձայն չտվողներին «շունուշանգյալ» անվանեցիք, ինչու՞․․․ լրագրողը՝ Փաշինյանին (video) Չդիմացա՞ք առանց Աննայի․ Նիկոլ Փաշինյանի արձագանքը (video) Դուք ինչի՞ եք մեզ հրահրու՛մ․․․ թեժ իրավիճակ ԱԺ-ի դիմաց (video) Դու՛րս արի Նիկո՛լ, դուրս արի․․․ դու գիտե՛ս՝ ես քեզ ոնց գիտեմ․ Նարե Սոսե (video) Դավաճաննե՛ր, փակվածը դու՛ք եք, հենց հիմա եկեք այստեղ ու մեր պատասխանը տվեք․ Իսրայելյանն՝ ԱԺ-ի դիմաց (video) Լարված իրավիճակ ԱԺ-ի դիմաց․․․ թողե՛ք 1 րոպե փակենք ճանապարհը (video) Թուրքիան ուժեղացնում է Միջին միջանցքը․ Ուրալօղլու Խաչիկ Գալստյանի և Արամ Քոչարյանի խափանման միջոցի հարցը քննվում է դռնփակ ռեժիմով Արշակ սրբազանի փոխարեն՝ Հայկազուն սրբազանը «Վայ Աստված չանի հանդիպեմ Փաշինյանին», «կթքեմ երեսին ու կգնամ»․ քաղաքացիներ (video) Հարավկովկասյան երկաթուղին քաղաքացիներին կոչ է անում խստորեն պահպանել երկաթուղային անվտանգության կանոնները Երկու սերունդ, մեկ բեմ․ Օրրանը գարնանային համերգով տոնեց հիմնադրման 26-ամյակը «Դե արի ու մի ասա, տո՛ շան տղա, որ ասում ես՝ փախած, 10 ամիս շրջափակման մեջ, սոված էին, ի՞նչ արեցիր» (video) Հայ Եկեղեցու համաշխարհային ներկայությունը ազգային ուժ է, և չի կարող երբեք սպառնալիք լինել․ Տեր Քերոբվե Սպասվում է քամու ուժգնացում «Tesla»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել երկաթե պաշտպանիչ ցանկապատը․ վարորդը եղել է ոչ սթափ Չենք ցանկանում առերեսվել այն իրականությանը, որ բարբարnuները հասկանում են միայն մեկ լեզու, և այդ լեզուն ուժի լեզուն է. Ոսկանյան Էդ փողն ունեիք, զենք առեիք, ոչ թե նախարարներին պարգևատրեիք․ քաղաքացները՝ Փաշինյանին (video) Խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի իշխանությունների կողմից Մայր տաճարի ոչնչացումը․ ՀՅԴ Վերականգնելու ենք եկեղեցու տեղն ու դերը մեր հասարակության կյանքում. Սամվել Կարապետյան
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 22-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Ապրիլի 22-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Ապրիլի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Ապրիլի 20-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am