Ռուսաստանի երեք քաղաքներում ձերբակալել են Նավալնիի կողմնակիցներին
Մոսկվայում, Տյումենում եւ Կալինինգրադում ձերբակալել են ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի կողմնակիցներին: Այս մասին գրում է «Ինտերֆաքս»-ը: Քաղաքական գործչի մայրաքաղաքային շտաբի համակարգող Նիկոլայ Լյասկինը հաղորդել է, որ Մոսկվայում Նավալնիի օգտին քարոզչությամբ զբաղվող ավելի քան 30 մարդ է ձերբակալվել:
