Զեկույցը կողմնակալ, ոչ պրոֆեսիոնալ և անփույթ աշխատանք է. ՊՆ-ն արձագանքել է Արթուր Սաքունցի զեկույցին

Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն հովհաննիսյանը արձագանքել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հրապարակմանը, որտեղ անդրադարձ էր կատարվել ԶՈՒ այնպիսի կորուստներին, որոնք ՊՆ-ն չի հրապարակել: Արծրուն Հովհաննիսյանի արձագանքը ներկայացնում ենք ստերև. «Սաքունցի ղեկավարած ՀՔԱՎ գրասենյակը երկու օր առաջ տարածեց 2016թ. ՀՀ ԶՈՒ ունեցած կորուստների վերաբերյալ տեղեկանք: Հեղինակները, հայտարարում են, որ իրենց կողմից իրականացված հետաքննության արդյունքում կարողացել են բացահայտել Զինված ուժերում գրանցված մահվան այնպիսի դեպքեր, որոնք Պաշտպանության նախարարությունը իբր թե փորձել է թաքցնել: Մենք մի քանի անգամ պարոն Սաքունցին և իր ղեկավարած գրասենյակին հիմնավորել ենք, որ նման սիրողական ուսումնասիրություններով չի կարելի մանիպուլյացիայի ենթարկել մարդկանց և այդքան թեթև վերաբերվել ազգային անվտանգության խնդիրներին: Իրականում այս զեկույցը հերթական կողմնակալ, ոչ պրոֆեսիոնալ և անփույթ աշխատանքն է, մեղմ ասած: Կան բազմաթիվ վրիպումներ: Ինքներդ մտածեք, որտեղ է տրամաբանությունը, երբ պաշտպանական գերատեսչությունը ողջ տարվա ընթացքում հայտնում է բոլոր 162 մահվան դեպքերը՝ նշելով պատճառները և չգիտես ինչու, ըստ Սաքունցի, թաքցնում է 13 դեպք: Երբ լիներ հակառակը դա կունենար որոշակի տրամաբանություն, բայց ասել 162-ը և թաքցնել 13-ը, անխոս, դուրս է տրամաբանության բոլոր օրինաչափություններից: Հետաքննողները կարող էին մի քիչ ավելի խորամուխ լինել և պարզել, որ եթե այդ անուններից որևէ մեկը իրականում թաքրած լիներ, ապա կհայտնվեին հարազատներ, որոնք կբողոքեին նման անարդարության դեմ: Կամ եթե նրանք հայտնաբերել են այդ դեպքերը ապա ինչու այդ անձանց հարազատների չեն գտնում, չեն ճշտում այդ մարդկանց մահը թաքցնելու հանգամանքները: Այդ գրասենյակը հարազատների հետ նման աշխատանքի լավ վարպետ է: Իբր բացահայտած դեպքերից որոշ դեպքերում խոսքը նախկին զինծառայողների մասին է, որոշ դեպքեր տեղի են ունեցել ծառայության հետ կապ չունեցող վայրերում կամ ծառայության մեջ չգտնվելու ժամանակ: Կան դեպքեր, երբ զինծառայողը մահացել է երկարամյա հիվանդության պատճառով: Նման պարագաներում, որևէ պարտավարություն չկա մահվան լուրը հայտնելու մասին, առավել ևս որ նշված դեպքերում նաև շատ հարազատներ խուսափում են դրանից: Մի բան հստակ է՝ այս հերթական տեղեկանքը ոչնչով չի տարբերվում նրանց նախկին աշխատանքներից. նույնքան սին և չհիմնավորված է: Պարզապես, ցավալի է այն, որ նրանք շահարկում են անդառնալի կորուստ ունեցած մարդկանց զգացմունքները:

դիտվել է 8 անգամ
Լրահոս
Թեկնածուների եկամուտների մասին հայտարարագրերը ներկայացնելու վերջնաժամկետը մայիսի 13-ն է․ ԿԸՀ Միայն արտաքուստ կարող է թվալ, թե հող հանձնելը հասարակության որոշ մասը մոռացել է Իրավունք չունենք Իրանի հետ թշնամանալու․TRIPP-ի ծրագիրը գիտե՞ք՝ ինչպես են գծել․ Քոչարյանը մանրամասնեց (video) Կապիտուլյանտները 24/7 ռեժիմով Ադրբեջանից ու Թուրքիայից «խաղաղություն» են մուրում․ Շարմազանով Հաղթանակ թաղամասում մեքենան կայանելու շուրջ վեճն ավարտվել է դանակահարությամբ #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Նիկոլը Սյունիքը հանձնում է․ ինչի՞ դիմաց․ գնդապետ Վոլոդյա Հովհաննսիսյան (video) «Ռոսատոմ»-ի առաջարկը Հայաստանին ՌԴ-ն Հայաստանին է փոխանցել Հարավկովկասյան երկաթուղու կոնցեսիայի վերաբերյալ անհրաժեշտ պարզաբանումները Թրամփը հայտարարել է, որ Վենսը և Ռուբիոն կարող են իրեն փոխարինել 2028 թվականին Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով 5-ամյա երեխան մանղալին բենզին լցնելու հետևանքով ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Գլխավոր դատախազը խիստ հանձնարարականներ է սահմանել Ձեր ընտրությունը տարիների նվիրյալ սպասավորության վկայությունն է․ Վեհափառը՝ Վրաստանի Կաթողիկոսին «Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ»
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am