Իվանկա Թրամփը G20-ի ժամանակ փոխարինել է հորը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դուստրը՝ համատեղության կարգով նրա խորհրդական Իվանկա Թրամփը, G20-ի միջոցառումներից մեկի ժամանակ փոխարինել է հորը, երբ Սպիտակ տան ղեկավարը երկկողմ հանդիպումների է գնացել: Այս մասին Twitter-ում գրել է G20-ի խմբում Ռուսաստանի ներկայացուցիչ Սվետլանա Լուկաշը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «Համբուրգում G20-ի գագաթնաժողովի երկրորդ օրը սկսվեց Աֆրիկայի, միգրացիայի եւ առողջապահության հարցերի քննարկմամբ: Իվանկան ուղեկցում է նախագահ Թրամփին... եւ փոխարինում նախագահ Թրամփին G20-ի սեղանի շուրջ, երբ նա երկկողմ հանդիպումների է գնում»,- նշել է Լուկաշը:
