Գաղտնի 1 հանդիպում արդեն եղել է. Թուրքիան բացահայտեց, որ ՀՀ կառավարությունում արդեն «ընկեր» ունեն

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման նոր գործընթացին ուշադրությամբ հետևող ԱՄՆ-ի պետքարտուղարը նախօրեին հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի ԱԳ նախարարի հետ, որի ընթացքում ի թիվս օրակարգային այլ հարցերի Էնթոնի Բլինքենն ու Մևլյութ Չավուշօղլուն քննարկել են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման համար Թուրքիայի կողմից հատուկ ներկայացուցչի նշանակման թեման:
Նկատենք, որ շաբաթներ առաջ հայտնի դարձավ, որ Անկարան Երևանի հետ ուղիղ բանակցելու համար բանագնաց է նշանակել ԱՄՆ-ում Թուրքիայի նախկին դեսպան Սերդար Քըլըչին: Հայկական կողմն էլ հատուկ ներկայացուցիչ նշանակեց Ազգային ժողովի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին:

Տարեվերջին Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարեց, որ հայկական կողմի ցանկությամբ բանագնացների առաջին հանդիպումը տեղի կունենա հունվարին Մոսկվայում։ Չավուշօղլուն ընդգծել էր, որ բանագնացները պետք է մշտական կապի մեջ լինեն և հաջորդիվ հանդիպումները կարող են կայանալ նաև Երևանում ու Անկարայում:

Թե ինչ են խոսել Էնթոնի Բլինքենն ու Մևլյութ Չավուշօղլուն հայ-թուրքական հարաբերությունների մասին, կողմերի պաշտոնական հաղորդագրությունները չեն մանրամասնում։ Փոխարենը Չավուշօղլուն օրերս տված հարցազրույցում մի շարք մանրամասներ է պատմել հայ-թուրքական նշմարվող երկխոսության մասին:

Թուրքիայի արտգործնախարարը, մասնավորապես, պատմել է, թե ինքն ու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի սկզբին զրուցելու առիթ են ունեցել Ստոկհոլմում ԵԱՀԿ արտգործնախարարների խորհրդի նիստի շրջանակներում։
Ուշագրավն այն է, որ այս ոչ պաշտոնական շփման մասին երկու երկրների արտաքին գերատեսչությունները ոչինչ չէին հաղորդել։

«Հայաստանի ԱԳ նախարարը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը դրական մոտեցում ունեցող ընկեր է: Նրան այդպես եմ անվանում, քանի որ արդեն ընկերներ ենք դարձել նրա հետ հանդիպելով Ստոկհոլմում: Ընթրիքից առաջ հնարավորություն ունեցանք ոտքի վրա հընթացս զրուցելու, խոսել ենք հատուկ ներկայացուցիչների նշանակման մասին, հայտնել եմ, որ առաջիկայում հայտարարելու ենք բանագնացների մասին, գոհունակությամբ ընդունեց, ընդգծվեց նաև կարճ ժամանակում բանագնացների հանդիպման անհրաժեշտության մասին», - ըստ «Ազատություն» ռադիոկայանի, ներկայացրել է Թուրքիայի արտգործնախարարը:

Չավուշօղլուն նշել է, որ Հայաստանից եկող ազդակներն ու ձեռնարկվող քայլերը ցույց են տալիս, որ այս պահին հայկական կողմը դրական տեսակետ ունի, բայց այն պետք է մնայուն լինի: Թուրք նախարարը նաև շեշտել էր, որ երկխոսության են գնում առանց նախապայմանների, բայց որոշ հարցերում հնարավոր չէ համակարծիք լինեն: Նկատի ունենալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը՝ Չավուշօղլուն համոզմունք է հայտնել, թե հայկական կողմը նման նախապայման առաջ չի քաշի՝ գիտակցելով, որ դա իրատեսական չէ:

«Եթե նախապայմաններով սկսենք, այս գործընթացը ոչ մի կետի չի հասնի», - ընդգծել է նա:

Չավուշօղլուն նույն հարցազրույցում դրական էր արտահայտվել նաև հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանի մասին, ասելով, թե ԵԽԽՎ-ում Թուրքիայի պատվիրակության ղեկավար Աքիֆ Չաղաթայ Քըլըչը ճանաչում է Ռուբինյանին և իրենց տպավորությամբ նա «հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում բարի նպատակներ ունեցող անձնավորություն է, որը լավ գիտի Թուրքիան»։
Առայժմ հստակ չէ հայ և թուրք բանագնացների առաջին հանդիպման հստակ օրը։

Միևնույն ժամանակ օրակարգում է երկու երկրների միջև 2019-ից դադարեցված ուղիղ ավիահաղորդակցությունը վերականգնելու հարցը։ Թուրքական և հայկական ավիափոխադրողներ արդեն դիմել են Երևան-Ստամբուլ թռիչքներ իրականացնելու համար և հիմա երկու կողմից էլ համապատասխան թույլտվության են սպասում: Մասնավորապես, թուրքական Pegasus ընկերությունը փետրվարից սկսած շաբաթական երկու չվերթ իրականացնելու հայտ է ներկայացրել, իսկ Flyone Armenia ընկերությունը ծրագրում է շաբաթական 3 չարտերային չվերթ իրականացնել նույն երթուղով։

Այսպիսով, Չավուշօղլուն ի դեմս Արարատ Միրզոյանի, արդեն ընկեր ունի, ավելին, նրանք արդեն Ռուբինյանի մասին էլ դրական խոսում: Ինչպես ասում են՝ «ջերմ հարաբերություններ», մնում է հանդիպել պաշտոնապես...

Հետաքրքիր է, ինչո՞ւ է Ստոկհոլմի հանդիպումը գաղտնի պահվել... Ու այդ ինչ է խոսել, վստահեցրել Արարատ Միրզոյանը, որ Թուրքիայի արտգործնախարարը վստահ է, որ պաշտոնական Երևանը Հայոց Ցեղասպանության հարցը չի բարձրացնելու:

Դե, մինչև բանակցություններ սկսելը, եթե պաշտոնական Անկարան Արարատ Միրզոյանին արդեն «ընկեր» է անվանում, կարելի է պատկերացնել, թե ինչ կլինի, եթե մի քանի պաշտոնական բանակցություններ կազմակերպվեն Երևանի ու Անկարայի միջև... Այդ դեպքում, հավանաբար, Թուրքիայի իշխանությունները կխոսեն իրենց «հայ եղբայրների» մասին:

5 հունվարի, 2021թ.

Մետաքսյա Շալունց

դիտվել է 5544 անգամ
Լրահոս
Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհ Դժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ Սրբազան Ձեռնարկվում են միջոցառումներ Բաբաջանյան փողոցի վիճաբանության հանգամանքները պարզելու ուղղությամբ Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի առթիվ, համերգային ծրագրից հանվել է 1 միլիարդ դրամ կամ 3.6 միլիոն ԱՄՆ դոլար. ՀՀ անկախության 35-ամյակի ծախսերը․ «Փաստինֆո» Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում․ կրակոց է հնչել, վիրավոր կա Իրանի հետ հակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին․ Մայք Ուոլթց ՀՅԴ համամասնական ցուցակը Մարտունիի ՏԻՄ ընտրություններին կգլխավորի Հակոբ Վարդանյանը Անկախության տոնի միջոցառումը վերածում է կուսակցական միջոցառման․ Հակոբ Բադալյան «Շոուն շարունակվում է․ Նարեկ Նալբանդյանի հերթը մոտ է․ե՞րբ է Փաշինյանը նրան փռելու ասֆալտին»․Պողոսյան (video) Շատ մեծ փոփոխություններ են սպասվում․ ի՞նչ է լինելու Պուտինի հաղթանակից հետո․ Նահապետյան (video) Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի առթիվ, համերգային ծրագրից հանվել է «Ես անիծում եմ էդ մարդկանց․չեք վայելելու էդ միլիոնները․անկախությունը բիզնես չի ձեզ համար»․Իսրայելյան (video) «Toyota»-ն ՀՀ կառավարության վարչական շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր «Մալաթիա Մոլ»-ի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «Chevrolet»-ը․ կան վիրավորներ «Հո դուք անшսուն չեք․ կողքի սենյակում դիшկներ են, դուք քեֆ եք անում»․ Հայկ Նահապետյանի կոշտ խոսքը (video) Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի․ Տիգրան Դումիկյան Հայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն Սրբազան Ծվեն-ծվեն կորցնում ենք հայրենիքը․ սխալվելու իրավունք այլևս չունենք․ մեր ժամանակը քիչ է․ Հովսեփյան (video) Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում Անկախության տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք Երևան-Սևան ճանապարհին «Toyota Camry»-ն հայտնվել է բաժանարար գոտու խոտածածկույթի վրա․ կա վիրավոր Նիկոլն ընկնում է իր փորած փոսը. Ալիևը սարսափելի հայտարարություն է արել. Նահապետյան (video) Պահանջում ենք դադարեցնել Սրբազանի անձի, առողջության և փաստաթղթերի շահարկումը Անկախության դեմ ամենավտանգավոր հարձակումը ներսից է. Սամվել Կարապետյանի ուղերձը
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am