Թրամփ. Փհենյանի միջուկային-հրթիռային խնդիրն այսպես թե այնպես կլուծվի
Հյուսիսային Կորեայում միջուկային եւ հրթիռային սպառազինություն մշակելու խնդիրն այսպես թե այնպես կլուծվի, չնայած դրա համար ավելի շատ ժամանակ կարող է պահանջվել, քան ԱՄՆ-ն է ցանկանում: Համբուրգում G20-ի գագաթնաժողովի շրջանակում Չինաստանի ղեկավար Սի Ցզինպինի հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, գրում է ՏԱՍՍ-ը: «Ես բարձր եմ գնահատում այն, ինչ դուք անում եք չափազանց կարեւոր խնդրի ուղղությամբ, որին մենք բախվում ենք՝ ի դեմս Հյուսիսային Կորեայի: Խնդիր, որի հետ ինչ-որ բան պետք է անել»,- նշել է Դոնալդ Թրամփը:
