Պայթյուն Կիևում. կա զոհ
Մեկ կին է զոհվել Կիեւում բնակելի շենքում պայթյունի հետեւանքով, կան նաև վիրավորներ: Այս մասին հաղորդում է Ուկրաիայի մայրաքաղաքի ոստիկանության մամուլի քարտուղար Օքսանա Բլիշչիկը Facebook-յան իր էջում: Ինչպես նշել է՝ դեպքի վայրում աշխատում են փրկարարական խմբեր, ոստիկանության աշխատակիցները բնակիչներին օգնություն են ցուցաբերում: Կատարվում է հետաքննություն:
