Պուտին-Էրդողան հեռախոսազանգ. Հայաստանի հարցը փաթեթում է

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահները հեռախոսազրույց են ունեցել նախօրեին: Կրեմլի հաղորդագրության համաձայն՝ Ամանորի կապակցությամբ շնորհավորանքներ փոխանակելուց հետո Վլադիմիր Պուտինն ու Ռեջեփ Թայիփ Էրդողանն ամփոփել են երկկողմ համագործակցության հիմնական արդյունքները` վերահաստատելով Ռուսաստանի և Թուրքիայի միջև փոխշահավետ գործընկերության հետագա ակտիվացման իրենց հանձնառությունը։ Անդրադարձ է կատարվել նաև միջազգային թեմաներին, այդ թվում՝ Ռուսաստանի անվտանգությունը երաշխավորող իրավական ձևակերպված համաձայնագրերի մշակման հայտնի առաջարկներին, Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, սիրիական և լիբիական կարգավորման հարցերին։
Պուտին-Էրդողան հեռախոսազրույցից հետո, փաստորեն, ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյայի մի հարցազրույցից կարելի է եզրակացնել, թե ինչ են պայմանավորվել Ռուսաստանի ու Թուրքիայի ղեկավարները:

ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն ՏԱՍՍ-ին տված բացառիկ հարցազրույցում անդրադարձել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակին, տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման գործընթացին ու արձանագրել, որ ներկայում «հղկվում է միասնական փաթեթ». նման մոտեցումը կապահովի ընդունված որոշումների կայունությունը:

Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման թեման, ըստ էության, որոշվում է առանց Հայաստանի ձայնի:

«Նախ ցանկանում եմ նշել, որ Հարավային Կովկասում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը կարևորագույն ուղղություններից է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման աշխատանքներում։ Ըստ էության, խոսքը երկու երկրների համար խաղաղ գոյակցությունից կոնկրետ գործնական օգուտներ քաղելու հնարավորության մասին է։ Ռուսաստանը այս գործընթացի անմիջական մասնակիցն է։

2021թ. հունվարի 11-ին Մոսկվայում կայացած գագաթնաժողովում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները պայմանավորվել են ստեղծել եռակողմ աշխատանքային խումբ՝ երեք երկրների փոխվարչապետների համատեղ նախագահությամբ։ Այս մեխանիզմի շրջանակում կարևոր նախապատրաստական աշխատանք է կատարվել տարածաշրջանում ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային հաղորդակցության վերականգնման ուղղությամբ։ Ներկայում «հղկվում է միասնական փաթեթ»: Նման մոտեցումը կապահովի ընդունված որոշումների կայունությունը։

Ընթացիկ համատեղ աշխատանքի համար անհրաժեշտ ազդակ են տվել նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների համապատասխան պայմանավորվածությունները։ Մենք կենտրոնանում ենք համատեղ ենթակառուցվածքային նախաձեռնությունների պարամետրերի մշակման և կոնկրետ նախագծերի մեկնարկի շուտափույթ ավարտի վրա»,-ասել է պաշտոնյան։

Անդրեյ Ռուդենկոն մի հարցազրույց էլ տվել է РИА Новости-ին, որում ոչ ավել, ոչ պակաս նշել է, թե՝ Թուրքիան և Հայաստանը պետք է հրաժարվեն նախապայմաններից...

Ռուսաստանը պատրաստ է միջնորդական աջակցություն ցուցաբերելու Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման երկխոսությանը, փաստել է նա՝ հավելելով. «Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը, անկասկած, կնպաստի տարածաշրջանում ընդհանուր իրավիճակի բարելավմանը: Այս տեսանկյունից մենք ողջունում ենք երկխոսություն սկսելու Անկարայի և Երևանի պատրաստակամությունը»: Ռուդենկոյի խոսքով՝ Մոսկվան «պատրաստ է միջնորդական օգնություն ցուցաբերելու ցանկացած ձևաչափով»։

Անդրեյ Ռուդենկոն ընդգծել է, որ կողմերին կոչ է արել հրաժարվել նախապայմաններից և կենտրոնանալ երկուստեք ընդունելի թեմաների և փոխադարձ քայլերի վրա, որոնք կհանգեցնեն վստահության և բարիդրացիության մթնոլորտի աստիճանական ձևավորմանը։

Այսինքին, ինչ է ստացվում, երբ հայտնի է, որ Հայաստանն ու Թուրքիան արդեն նշանակել են բանակցությունների իրենց հատուկ ներկայացուցիչներին, և Երևանը կներկայացնի խորհրդարանի փոխնախագահ, իշխող «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Ռուբեն Ռուբինյանը, իսկ Անկարան՝ Վաշինգտոնում նախկին դեսպան Սերդար Քըլըչը, և արդեն իսկ հայտնի է, որ դիվանագետների առաջին հանդիպումը կարող է կայանալ Մոսկվայում, ՌԴ-ն կոչ է անում զերծ մնալ նախապայմաններից:

Պաշտոնական Երևանը որևէ նախապայման չունի, դրանք Անկարան ու Բաքուն ունեն ու շարունակում են այն թելադրել, ամեն շաբաթ կրկնում են իրենց պայմաններն ու պահանջները՝ «Զանգեզուրի միջանցքից» մինչև Հայոց Ցեղասպանության հարցը մոռացության տալը:

Հիմա Մոսկվայի ակնարկն, ակնհայտորեն Թուրքային է վերաբերում: Մնում է հասկանալ, ինչո՞ւ Մոսկվան չի հորդորում, որ Անկարան դադարեցնի Հայաստանի հետ՝ դեռ բանակցությունները չսկած՝ խոսել նախապայմաններով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2487 անգամ
Լրահոս
ՀՅԴ համամասնական ցուցակը Մարտունիի ՏԻՄ ընտրություններին կգլխավորի Հակոբ Վարդանյանը Անկախության տոնի միջոցառումը վերածում է կուսակցական միջոցառման․ Հակոբ Բադալյան «Շոուն շարունակվում է․ Նարեկ Նալբանդյանի հերթը մոտ է․ե՞րբ է Փաշինյանը նրան փռելու ասֆալտին»․Պողոսյան (video) Շատ մեծ փոփոխություններ են սպասվում․ ի՞նչ է լինելու Պուտինի հաղթանակից հետո․ Նահապետյան (video) Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի առթիվ, համերգային ծրագրից հանվել է «Ես անիծում եմ էդ մարդկանց․չեք վայելելու էդ միլիոնները․անկախությունը բիզնես չի ձեզ համար»․Իսրայելյան (video) «Toyota»-ն ՀՀ կառավարության վարչական շենքի մոտ բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր «Մալաթիա Մոլ»-ի խաչմերուկում բախվել են «Mercedes»-ը և «Chevrolet»-ը․ կան վիրավորներ «Հո դուք անшսուն չեք․ կողքի սենյակում դիшկներ են, դուք քեֆ եք անում»․ Հայկ Նահապետյանի կոշտ խոսքը (video) Հայաստանը կրկին նոր փորձության միջով պետք է անցնի․ Տիգրան Դումիկյան Հայրենի հողը պետք է սիրել ոչ միայն խոսքով, այլև քրտինքով ու, եթե հարկ լինի, արյամբ. Ռուբեն Սրբազան Ծվեն-ծվեն կորցնում ենք հայրենիքը․ սխալվելու իրավունք այլևս չունենք․ մեր ժամանակը քիչ է․ Հովսեփյան (video) Հայ բռնցքամարտիկները հաղթանակով են մեկնարկել Եվրոպայի առաջնությունում Անկախության տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում կատարվել է Հանրապետական մաղթանք Երևան-Սևան ճանապարհին «Toyota Camry»-ն հայտնվել է բաժանարար գոտու խոտածածկույթի վրա․ կա վիրավոր Նիկոլն ընկնում է իր փորած փոսը. Ալիևը սարսափելի հայտարարություն է արել. Նահապետյան (video) Պահանջում ենք դադարեցնել Սրբազանի անձի, առողջության և փաստաթղթերի շահարկումը Անկախության դեմ ամենավտանգավոր հարձակումը ներսից է. Սամվել Կարապետյանի ուղերձը «Կռունկ» երգող Անահիտ Մանասյա՛ն, կրկեսիդ վերջ տուր ու գնա Բաքու. Նաիրա Զոհրաբյան (video) Ալեքսանդր Արզումանյանը հետ է կանչվել Լեհաստանում Հայաստանի դեսպանի պաշտոնից «Նիկոլի Սասո՛ւն, դե պատասխան տուր էսօրվա ասածիդ համար․ այդ ի՞նչ հողեր եք բա նվիրել Ադրբեջանին» (video) Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Հասմիկ Հակոբյա՛ն, դու ո՞վ ես, ի՞նչ ես էշ-էշ խոսում, կարո՞ղ է Պապիկյանի տեղն ես նստել». Նահապետյան (video) ՇՏԱՊ. Սպասեք աղետի․ ԿԲ նախագահը կործանարար հայտարարություն է տարածել. Զոհրաբյան (video) Ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am