Սերժ Սարգսյանը վերընտրվեց

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանը միանձնյա վերընտրվեց Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում: «Արմենպրես»ի հաղորդմամբ` Երևանի Տիգրան Պետրոսյանի անվան շախմատի տանը կայացավ Հայաստանի շախմատային ֆեդերացիայի հաշվետու-ընտրական կոնֆերանսը: Կոնֆերանսի 114 պատվիրակներից ներկա էին 95-ը: Ֆեդերացիայի 2013-17 թվակաների աշխատանքային հաշվետվությամբ հանդես եկավ Ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանը: Վերջինս իր խոսքում անդրադարձավ հանրապետության մարզերում առկա խնդիրներին` առաջարկելով Արարատի մարզում բացել շախմատային դպրոց: Բացթողումներից մեկը առաջին տեղակալը համարեց նաև ակումբային առաջնության բացակայությունը: Ձեռքբերումներից Լպուտյանն առանձնացրեց այն, որ վերջին 4 տարիներին միջազգային մրցաշարերում շախմատիստները նվաճել են 120 մեդալ, որոնցից 67-ը՝ ոսկե: Ելույթներով հանդես եկան նաև վերահսկիչ հանձնաժողովի նախագահ Արմեն Գևորգյանը, պատվիրակներ: Այնուհետ պատգամավորներն անցան ֆեդերացիայի ղեկավար մարմնի ընտրությանը. Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահի պաշտոնում միանձնյա վերընտրվեց ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: «Աշխատելու ենք, որպեսզի Ֆեդերացիայի հաջորդ կոնֆերանսին շախմատում ունենանք նոր հաջողություններ: Համոզված ենք, որ մենք 5 նոր շախմատի դպրոց ենք ունենալու մեր մարզերում: Մենք ուղղակի պարտավոր ենք մինչև հաջորդ կոնֆերանս աշխարհի 100 լավագույն շախմատիստների շարքում ունենալ 5 գրոսմայստեր: Ժամանակն է նաև, որ ունենանք շախմատի գիտահետազոտական ինստիտուտ»,-ասաց ՀՀ Նախագահը: Ընտրվեցին նաև Ֆեդերացիայի նախագահությունը և վերստուգիչ հանձնաժողովը: Ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալի պաշտոնում վերընտրվեց Սմբատ Լպուտյանը:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
«Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am