Խնդրի լուծումը դրականորեն կանդրադառնա Ռուսաստանի զարգացման վրա. Սինձո Աբե
Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն հայտարարել է, որ Կուրիլյան կղզիների վեճի կարգավորման հարցում վստահում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին. «Տարածքային խնդիրը հեշտ խնդիր չէ։ Երկու կողմից համար էլ այդ խնդրի լուծումն ուղեկցվում է ռիսկով։ Սակայն մեզ նախագահ Պուտինի հետ հաջողվել է զարգացնել վստահելի հարաբերություններ։ Ես ամբողջովին վստահում եմ նրան։ Կարծում եմ, որ Պուտինը նույնպես գիտակցում է, որ այդ խնդրի լուծումը դրականորեն կանդրադառնա Ռուսաստանի զարգացման վրա»։ Աբեն հայտարարել է, որ կցանկանար այցելել Ռուսաստան, ինչպես նաև կողմ է արտահայտվել Պուտինի կողմից Տոկիո այցելելուն և աջակցել է Ճապոնիայի ու Ռուսաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման գաղափարին։
