Պուտինը բաց խաղաց Հարավային Կովկասում. Գլխավոր նպատակը հայտնի է

Հարավային Կովկասը մեզ համար մոտ տարածաշրջան է բառի և՛ ուղիղ, և՛ փոխաբերական իմաստներով: Ռուսաստանը շահագրգռված է, որպեսզի Հարավային Կովկասը դառնա անվտանգ և զարգացող, իսկ այնտեղ գտնվող պետությունները զգան խաղաղ համագոյակցության առավելությունները, «ՌԻԱ Նովոստի»-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:

«Բաքվում և Երևանում կիսում են մեր գործողությունների տրամաբանությունը, գնահատում են մեր անկանխակալ մոտեցումը և պահպանում են հանձնառությունները բարձրագույն մակարդակով ձեռք բերված պայմանավորվածություններին:

Միաժամանակ, մենք մեծ ուշադրություն ենք դարձնում երկկողմ շփումների զարգացմանը: Մեր գործակցությունը և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ առաջ է շարժվում բոլոր առանցքային ուղղություններով՝ տնտեսություն, ռազմատեխնիկական գործակցություն, առողջապահություն, մշակութային- մարդասիրական, կրթական, գիտատեխնիկական և այլ ոլորտներում»,- ըստ «aravot.am»-ի՝ ասել է Ռուդենկոն:

Նա հիշեցրել է, որ ընթացիկ տարում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բազմիցս երկկողմ հանդիպումներ է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, բացի այդ, նրանք պարբերաբար շփվել են հեռախոսով: «Այսօր կարելի է փաստել, որ ռուս խաղաղապահ զորամիավորումը հուսալիորեն ապահովում է կրակի դադարեցման ռեժիմը իր պատասխանատվության գորտում: Դրա հետ համաձայն են թե՛ Բաքվում, թե՛ Երևանում: Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդները հաստատել են այդ մոտեցումը եռակողմ գագաթնաժողովի ընթացքում, որը կազմակերպվել էր նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի նախագահի նախաձեռնությամբ»,- ասել է փոխնախարարը:

Ռուդենկոն նշել է, որ խաղաղապահների պատասխանատվության գոտում անվտանգության լուրջ մարտահրավերներ չկան. «Տարածաշրջան խաղաղություն է եկել: Առանձին միջադեպերը չեն կրում պարբերական բնույթ և օպերատիվ լուծվում են երկու կողմերի հետ գործակցությամբ»: Անդրադառնալով հաղորդակցությունների ապաշրջափակմամբ զբաղվող եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը, Ռուդենկոն նշել է, որ այն ուսումնասիրում է Հարավային Կովկասում տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման հարցերի ողջ համալիրը, այդ թվում երկաթուղային և ավտոճանապարհային հաղորդակցությունների վերականգնումը տարածաշրջանում: «Այդ ձևաչափը համարում ենք կարևորներից մեկը հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման աշխատանքներում: Ելնում ենք նրանից, որ այդ մեխանիզմի շրջանակում ձեռք բերված պայմանավորվածությունների թույլ կտան Բաքվին ու Երևանին զգալ խաղաղ հարևանության տնտեսական առավելությունները»,- ասել է նա: Ռուդենկոն նշել է, որ մեկ տարվա ընթացքում տպավորիչ աշխատանք է տարվել այդ ուղղությամբ, մասնավորապես կողմերը հստակ ուրվագծել են իրենց շահերը, և այս պահին, ինչպես որ սահմանվել էր Սոչիում, ավարտին է հասցվում համատեղ ենթակառուցվածքային նախագծերի մեկնարկի պարամետրերի համաձայնեցումը:

Պատասխանելով այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ հարցին՝ Ռուդենկոն ասել է. «Ռուսաստանի մոտեցումն այն է, որ համապատասխան որոշումները կարող են կայուն լինել միայն Բաքվի ու Երևանի միջև փոխադարձ համաձայնության դեպքում: Ուստի մենք հանդես ենք գալիս մեկ փաթեթում ադրբեջանական և հայկական կողմի շահերը հավասարակշռելու դիրքերից»: Ռուդենկոն նշել է, որ հայ-ադրբեջանական սահմաններում իրավիճակի լարման առաջին օրերին Ռուսաստանը մշտապես հանդես է եկել որպես միջնորդ, չնայած որ այդ հատվածը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում չէ: «Խնդիրը ժառանգություն է հասել խորհրդային ժամանակներից և պայմանավորված է երկու երկրների միջև պետական սահմանի ողջ երկայնքով միջազգային-իրավական պատշաճ ձևակերպման բացակայությամբ»,- ասել է փոխնախարարը:

Խոսելով տարածաշրջանային գործակցության 3+3 ձևաչափի մասին՝ Ռուդենկոն ասել է, որ այն չքաղաքականացված, պրագմատիկ ձևաչափ է՝ ուղղված Հարավային Կովկասի երկրների և նրանց հարևանների մերձեցմանը: Նա նշել է, որ դեկտեմբերի 10-ին Մոսկվայում տեղի ունեցած առաջին հանդիպումը ցույց տվեց, որ մասնակիցները շահագրգռված են շարունակել կառուցողական երկխոսությունը և ձևավորել փաստացի գործակցություն: «Ցավում ենք, որ չնայած այդ հարթակում աշխատանքներին մասնակցության ակնհայտ շահավետությանը, Թբիլիսին, որին նույնպես հրավեր էր ուղարկվել, առաջին հանդիպմանը չմասնակցեց: Այնուամենայնիվ, բոլոր մասնակիցները շահագրգռված են Վրաստանի միացմամբ և համաձայն են, որ այդ երկրի համար դուռը պետք է բաց մնա»:

Ռուդենկոն խոսել է նաև հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին՝ նշելով, որ այն, անկասկած, կնպաստեր տարածաշրջանում ընդհանուր մթնոլորտի առողջացմանը: «Այդ տեսանկյունից ողջունում ենք Անկարայի և Երևանի կողմից վերջին շրջանում ակտիվորեն ցուցաբերվող տրամադրվածությունը՝ սկսելու երկխոսություն,- ասել է Ռուդենկոն՝ հավելելով, որ Մոսկվան պատրաստ է միջնորդական աջակցություն ցուցաբերել ցանկացած ձևաչափով, -«Ընդ որում կարևոր ենք համարում հրաժարվել նախապայմաններ առաջ քաշելուց և կենտրոնանալ փոխադարձ ընդունելի թեմաների, փոխադարձ քայլերի վրա, որոնք կհանգեցնեն վստահության և բարիդրացիության մթնոլորտի աստիճանական ձևավորմանը»:

Իսկ թուրքական պետական լրատվական «Anadolu» գործակալության թղթակիցը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին հարց է հղել ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչի տեղակալ Դմիտրի Պոլյանսկիին: Ըստ Ermenihaber-ի, Պոլյանսկին ի պատասխան, ասել է. «Մենք կողմ ենք մոտ տարածաշրջանում պարտականություններ ստանձնելուն և գոհունակությամբ ենք ընդունում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումը: Հանդիպումը Մոսկվայում անցկացնելը անակնկալ չէ, քանի որ թե Թուրքիայի և թե Հայաստանի հետ լավ գործընկերություն ունենք»: Պոլյանսկին նաև նշել է, որ հարաբերությունների կարգավորումը շատ զգայուն գործընթաց է, կողմերի միջև դեռ կա վստահության պակաս. «Հետևաբար դա պետք է հաղթահարենք և եթե հաջողենք, ապա Հայաստանի ու Թուրքիայի միջև նորմալ դրացիական հարաբերությունների վերահաստատումից կօգտվի ողջ աշխարհը: Այս պահին այդ կետից դեռ բավականին հեռու ենք: Բայց քայլ առ քայլ առաջ շարժվենք և խթանենք 2 երկրների հնարավոր հաշտեցմանը»:

Ռուսաստանցի երկու պաշտոնյաների հարցազրույցները բավական հստակ գծում են Կրեմլի քաղաքականությունը Հարավային Կովկասում:

Իսկ իրականությունը հետևյալն է՝ Մոսկվան ոչ միայն հավասարության նշան է դրել Հայաստանի ու Ադրբեջանի միջև, այլև թուրքական գործոնը, չնայած աշխարհաքաղաքական տարբեր հարցերում սուր դիրքորոշումներին, առավել կարևոր է Մոսկվայի համար:

Արցախում սպանված քաղաքացիական անձինք, թուրք-ադրբեջանական տանդեմի անզիջում կեցվածքն ու պահանջները պաշտոնական Երևանին, Մոսկվային չեն անհանգստացնում:

Պուտինի համար կարևոր է մեկ բան՝ ռուսական մասնակցությամբ տարածաշրջանային գործընթացներում հաջողություն գրանցվի, որպեսզի Մոսկվան վերցնի «խաղաղության» ձիթենու ճյուղը, որը նա շաբաթներ առաջ նվիրեց Փաշինյանին ու Ալիևին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3837 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am