Առաջին հանդիպում,հակասական կարծիքներ

Ինչպես գրում է inopressa.ru-ն՝  The Financial Times-ի հոդվածում անդրադարձ է կատարվել  հուլիսի 7-ին գերմանական Համբուրգ քաղաքում կայացած  Միացյալ Նահանգների և Ռուսաստանի Դաշնության նախագահների երկար սպասված հանդիպմանը: G20 գագաթնաժողովի շրջանակում իրենց առաջին հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփը ճնշում է գործադրել Վլադիմիր Պուտինի վրա՝ ԱՄՆ նախագահական ընտրություններին ՌԴ հնարավոր միջամտության հետ կապված։ Թերթը նշում է, որ երկու առաջնորդներն էլ ձգտել են հարթել ռուս-ամերիկյան բարդ հարաբերությունները։ Լրագրողներ Դեմետրի Սևաստոպուլոն ու Գայ Չայզանը գրել է,որ տարբեր մեկնաբանություններ են հնչել՝ ինչ է կատարվել երկար սպասված ու երկար տևած հանդիպման ժամանակ։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտնել է, որ Թրամփն «ընդունել» է ռուս առաջնորդի վստահեցումները, որ Մոսկվան չի միջամտել ընտրություններին։ ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնն էլ հայտնել է, որ առաջնորդների միջև «այդ հարցի շուրջ տեղի է ունեցել շատ լավ ու շարունակական կարծիքների փոխանակում»՝ հավելելով, որ Թրամփը «ճնշում է գործադրել Պուտինի վրա այդ հարցով»։ Հանդիպմանը, որը պետք է տևեր մոտ կես ժամ, բայց տևեց ավելի քան երկու ժամ, քաղաքական գործիչները քննարկել են նաև Սիրիայում ճգնաժամը, Հյուսիսային Կորեայի և Ուկրաինայի հարցը, պաշտոնատար անձինք նաև ընդգծել են ռուս-ամերիկյան համագործակցության վերականգնումը բոլոր ուղղություններով։ ԱՄՆ պետքարտուղարը նշել է, որ առաջնորդները պայմանավորվել են Սիրիայի հարավ-արևմուտքում հրադադարի ռեժիմի հաստատման մասին։ Լավրովի խոսքով՝ ԱՄՆ-ն նաև համաձայնել է Ուկրաինայի արևելքում ռազմական գործողությունների գծով հատուկ ներկայացուցիչ նշանակել, ինչը կհանգեցնի Մոսկվայի և Վաշինգտոնի միջև համագործակցության «ալիքի» ստեղծման, ասվում է հոդվածում։ Վաշինգտոնի միջազգային և ռազմավարական հետազոտությունների կենտրոնի՝ Ռուսաստանի գծով մասնագետ Հիթեր Քոնլին հայտնել է, որ հանդիպման երկարատևությունը ցույց է տալիս, որ առաջնորդները «լեզու են գտել», սակայն հավելել է, որ ռուս-ամերիկյան հարաբերությունների պատմությունը լի է նմանատիպ օրինակներով։ Քոնլին նշել է, որ գագաթնաժողովին հնչել է երկու հակասական կարծիք ամերիկյան ընտրություններին ՌԴ հնարավոր միջամտության մասին։ «ՌԴ ԱԳ նախարարի ասածը, թե Թրամփն ընդունել է վստահեցումը, որ Ռուսաստանը չի միջամտել մեր ընտրություններին, և ԱՄՆ պետքարտուղարի ասածը, որ «սա տարաձայնություն է, որը մենք կարող ենք հաղթահարել»,- ասել է Քոնլին՝ հավելելով, որ «հնարավոր է՝ տարբերությունը մեծ չէ»։  

դիտվել է 29 անգամ
Լրահոս
Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով 5-ամյա երեխան մանղալին բենզին լցնելու հետևանքով ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Գլխավոր դատախազը խիստ հանձնարարականներ է սահմանել Ձեր ընտրությունը տարիների նվիրյալ սպասավորության վկայությունն է․ Վեհափառը՝ Վրաստանի Կաթողիկոսին «Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am