Մեկնարկել է Պուտին-Էրդողան հանդիպումը
Թուրքական «Anadolu» լրատվական կայքը՝ մեջբերելով նախագահ Էրդողանի խոսքերը հայտնում է,որ Գերմանիայի Համբուրգ քաղաքում տեղի ունեցող G20-ի գագաթնաժողովի շրջանակներում մեկնարկել է Թուրքիայի և Ռուսաստանի նախագահների հանդիպումը: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մինչ հանդիպումը հույս է հայտնել, որ տնտեսական, զբոսաշրջության և զարգացման, պաշտպանական արդյունաբերության բնագավառներում ռուս-թուրքական հարաբերությունները նոր թափ կստանան և ավելի խորը բնույթ կունենան: «Այն հարցերը, որոնք վերաբերում են տարածաշրջանում տեղի ունեցող ռազմական գործողություններին, Սիրիային և Իրաքին, վեր են ամեն ինչից: Սակայն մեր հանդիպմանը մեծ կարևորություն ներկայացնող հարց է նաև ռուս-թուրքական տնտեսական հարաբերությունների խորացումը»- հույս է հայտնել նա:
