Մաստեր կլաս Ռոբերտ Քոչարյանից

Տարեվերջյան ասուլիսի ժամանակ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տարբեր հարցերի ու թեմաների անդրադարձավ, ամենատպավորինչն, իհարկե, Արցախի հիմնախնդրի շուրջ մոտեցումներն ու ներկայացրած լուծումներն էին, որոնք անողոքաբար մերկացնում են իշխող վարչակարգի եւ դրա ղեկավար Նիկոլ Փաշինյանի անգրագիտությունը: Երկու օր առաջ Փաշինյանն, ըստ էության, հայտարարեց, որ Հայաստանն այլևս Արցախի երաշխավորը չէ, կասկածի տակ դնելով Արցախի հայկականությունը, ինքնորոշման իրավունքը։ Քոչարյանն արձանագրեց հակառակը՝ պետք է ձգտել վերականգնել գոնե ԼՂԻՄ-ի տարածքային ամբողջականությունը: Երկրորդ նախագահի խոսքով, տեսնում է քայլերի հերթականությունը, որով կարելի է ինչ-որ բան փրկել․ «Եթե համամատենք, թե ինչ ենք ստացել 1998թ. բանակցային ժառանգություն և 2008թ. ինչ ունեինք, ապա կտեսնենք, որ այդ ընթացքում հետևողական աշխատանքի շնորհիվ հասել էինք լուրջ հաջողությունների: Նույնը հիմա, ես հասկանում եմ ինչ է պետք անել: Չեմ կարող հարյուր տոկոսանոց այսպես ասել, որ, այո, սրան հասնելու եմ, բայց ես տեսնում եմ քայլերի հերթականությունը, որով կարելի է ինչ-որ բան փրկել: Այս իշխանությունը չի էլ փորձելու, որովհետև իրենք այդպես են մտածում, սա իրենց համոզմունքն է: Բացի իրենց համոզմունքից ևս ում շահերն են սպասարկում, ես ենթադրում եմ, որ որոշակի շահերի սպասարկման խնդիր անկասկած կա: Ուղղակի համոզված եմ», նշեց Քոչարյանը շարունակելով. «Եթե վարչապետն ասում էր, որ 2016 թվականից որևէ նույնիսկ տեսական հնարավորություն այլևս չկար Ղարաբաղն Ադրբեջանից դուրս կարգավիճակի համար, սա Հայաստանի Հանրապետության դիրքորոշումն է՝ ըստ էության։ Սա նշանակում է, որ Հայաստանը ձեռքերը լվացել է Ղարաբաղից և այս վերջին հայտարարություններով վարչապետը նաև, ըստ էության, կասկածի տակ դրեց Ղարաբաղի սեպտեմբերի 2-ի հռչակագիրը, որը Ղարաբաղի ձևավորման հիմքում է դրված։ Կա՛մ չեն հասկանում, թե ինչ են անում, կա՛մ անում են ծրագրավորված»:

Նա ներկայացրեց, թե ինչ էր ինքը բանակցում ԼՂ կարգավիճակի եւ Մեղրիով միջանցքի մասով, եւ ինչ են անում հիմա այս իշխանություններն ինչպես Արցախի կարգավիճակի, այնպես էլ Ադրբեջանի պահանջած «Զանգեզուրի միջանցքի» տրամադրման հարցում։ «Ղարաբաղյան հարցի կարգավորման համար Մեղրիի տարբերակում Թուրքիան այդ պատմության մեջ չկար: Դուք տարբերությունը չե՞ք տեսնում։ Այն ժամանակ խոսքը գնում էր Ղարաբաղը Հայաստանին միացնելու մասին։ Այդ Քի Վեսթի պայմանագրով ենթադրվում էր, որ Ղարաբաղը միանում է Հայաստանին մի միջանցքով, որը եւս ունենալու է նույն կարգավիճակը, ինչպիսին է Ղարաբաղը։ Միջանցքի լայնությունն անվտանգության տեսանկյունից ես այսպես էի ձեւակերպել՝ գրադի հեռահարության երկու կողմի վրա՝ 42 կմ միջանցք։ Հիմա համեմատեք այսօրվա վիճակի հետ, այսօրվա Ղարաբաղի անորոշության ե՛ւ անվտանգային առումով, ե՛ւ կարգավիճակի հետ. տարբերությունը դրա մեջ է»,- ասաց Քոչարյանը։ Բայց դա չի իրագործվել, որովհետեւ, ըստ Քոչարյանի, Ադրբեջանի նախագահը վերջին պահին Քի Վեսթում հրաժարվել է ստորագրել փաստաթուղթը։
Քոչարյանը հայտարարեց, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև դելիմիտացիայի այլընտրանքը դելիմիտացիան չունենալն է։
«Երբ ասում են՝ դելիմիտացիայի այլընտրանք, ուղղակի այդ պրոցեսին չգնալն է, որովհետեւ դու չափազանց թույլ վիճակում ես։ Դու հիմնավորելու հազար հնարավորություն ունես, դիվանագիտական հարաբերություններ չունես, երկկողմանի որեւէ հարաբերություն չունես, առանց դիվանագիտական հարաբերությունների ոչ մի տեղ դելիմիտացիան առաջ չի գնում։ Ի վերջո երբ մարդը շորեր է հագնում, սկզբում ներքնազգեստն է հագնում, հետո ինչ-որ բաներ, վերջում՝ պալտոն է հագնում. այսինքն՝ հակառակը չի լինում»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը՝ ավելացնելով, որ այսօրվա պրոցեսը դիվանագիտական այլասերվածություն է։

Երկրորդ նախագահի կարծիքով՝ այս խնդիրը պարզունակ չէ, որովհետև եթե չի արվում դելիմիտացիա, դա չի նշանակում, թե սահման չկա։ Ի վերջո 30 տարի սահման եղել է։
«Այսօր ունենալ հաստատված դելիմիտացիա, կնշանակի, որ դու ճանաչում ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը հնարավորություն է տալու Ադրբեջանին վերջապես ասել մեզ և Ռուսաստանին՝ դուք իմ տարածքային ամբողջականությունը ճանաչել եք»,- հայտարարել է Քոչորյանը և շարունակելով նշել, որ այս դեպքում Լաչինի միջանցքում կարող է մաքսակետ դրվել։ Ադրբեջանը նաև կարող է առաջարկել, որ ռուս խաղաղապահները նախնական պայմանավորվածության ժամկետի լրանալուց հետո հեռանան Արցախից։ «Այս իշխանությունը ուզում է դա անել, որ դրանից հետո ասի՝ ես ինչ կապ ունեմ, Ղարաբաղի հարցն այլեւս իմ հետ կապ չունի, եւ գցի ռուսների գրպանը։ Ինչ-որ չափով տեղեկացված եմ, որ հիմա այսպիսի հարցեր են լինում, ասում է՝ թող ռուսների հետ բանակցեն, մեզ ինչ»։
Երկրորդ նախագահի խոսքով՝ նախկինում Արցախն ուժեղ էր, և Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն էր. «Այն ժամանակ Ղարաբաղի տեղը խոսելը մի հարց է, այսօր Ղարաբաղի համար չխոսելը՝ լրիվ ուրիշ բան է։ Ուղղակի հնարավոր չէ, այսպես մանիպուլյացնել հասարակությանը։ Այն ժամանակ ավելի շատ պետք էր Ղարաբաղի ձայնը լսել, այսօր ավելի շատ պետք է Հայաստանի ձայնը լսել»,- նշել է նա՝
անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսում Արցախի անկախության ու հայկական լինելու առնչությամբ արված վերջին հայտարարությանը և դրա առնչությամբ Արցախի նախագահի հակադարձմանը՝ Քոչարյանն ասել է, որ Հայաստանից հնչել է մի այնպիսի հայտարարություն, որին չարձագանքել հնարավոր չէ։ «Կասկածի տակ է դրվել Արցախի անկախության հռչակագիրը»,- ասել է Քոչարյանը՝ չցանկանալով հավելյալ գնահատականներ տալ։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ Քոչարյանը նշել է, որ Թուրքիան միշտ ՀՀ-ի հետ երկխոսելու նախապայմաններ է ունեցել․ դրանցից առաջինը Ադրբեջանի, այսպես կոչված, տարածքային ամբողջականությունն էր, երկրորդը Հայ դատից հրաժարվելն էր, երրորդը Արցախի կարգավիճակն է։ Քոչարյանի գնահատմամբ՝ այս երեք նախապայմաններն էլ Հայաստանը ընդունել է՝ հօգուտ Ադրբեջանի, հետևաբար հնարավոր երկխոսությունը եթե սկսվի, այն լինելու է Թուրքիայի հստակ նախապայմաններով։ Երկրորդ նախագահը նաև վստահեցրել է, թե Արցախի հարցում դիվանագիտական ակտիվ քայլերով հնարավոր է նոր հայանպաստ կարգավորում գտնել և ինչ-որ բան շտկել։

Անի Սահակյան

դիտվել է 4095 անգամ
Լրահոս
Քննարկել ենք հարցեր, որոնք վերաբերում են մեր երկրի անվտանգությանն ու ապագային. պատգամավոր Երասխի ճանապարհին «Hyundai»-ն կողաշրջված հայտնվել է դաշտում․ վիրավորներից մեկին տեղափոխել են Երևան Խնդիրները միայն ՀՀ քաղաքացիներինը չեն, ողջ հայ ժողովրդինն են և պահանջում են համազգային ջանքեր Մխչյանում բախվել են «Nissan X-Trail»-ը և «Լադա»-ն․ 3 վիրավորներից մեկը անչափահաս է Կարևոր շեշտադրումներ՝ Սփյուռքի զորաշարժին նվիրված խորհրդաժողովի առաջին օրվա քննարկումներից Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ Արթուր Սարգսյանը կմնա տնային կալանքի տակ․ փաստաբան Ռեալը ցանկանում է վերադարձնել Կրոսին. Պատմական նշանակում Բունդեսլիգայում. գերմանական ակումբը գլխավորեց կին մարզիչ Հորմուզի նեղուցի շուրջ ԱՄՆ-Իրան բանակցությունները փակուղու մեջ են. Financial Times Թրամփը դեռ պատերազմի ճահճում է․ քաղաքագետ Հրադադարի և տարածաշրջանում տևական խաղաղության հետ կապված հույսերն առայժմ չեն արդարացվում․ Զաքարյան Գյումրիում բախվել են 2 «Mercedes»-ները, որոնցից մեկը բախվել է երկաթե սյանը․ կա վիրավոր Դպրոցից «քթոսկրերի կոտրվածք տեղաշարժով» ախտորոշմամբ ԲԿ է տեղափոխվել 17-ամյա աշակերտ Ե՛վ Նիկոլը, և՛ Օրբանը ամբողջովին տեղավորվում են spin dictator ժամանակակից քաղաքագիտական եզրույթի մեջ Խոշոր ավտովթար Երևանում․ ԱԺ-ի դիմաց բախվել են «Mercedes GLE 53» և «BYD»-ը․ կա վիրավոր Ծովագյուղ-Շորժա ավտոճանապարհին բախվել են 2 «Mercedes»-ները․ կա 4 վիրավոր Այսօր պետական ռեսուրսներին տիրապետողները հրաժարվել են մեր ուժի աղբյուրներից Սա պարզապես դիվանագիտական ձախողում չէ, այլ կառավարվող անորոշության սկիզբը. Դավիթ Անանյան Մի քանի նորություն և մեկ հարց. Արման Աբովյան Նոր մանրամասներ Իջևանի շենքերից մեկի տանիքում բռնկված հրդեհից
Ամենաընթերցվածները
Շուտով
Ապրիլի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի ավագանու անդամ Արմենակ Դանիելյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Ապրիլի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Ապրիլի 13-ին՝ ժամը 1։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դավիթ Ջամալյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Ապրիլի 10-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Ապրիլի 9-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Դավիթ Մկրտչյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am