G20-ի գագաթնաժողովի առաջին օրվա մասին ուրախ թվիթ Թրամփից
Gazeta-ն փոխանցում է ,որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «Թվիթերում» դրական է արտահայտվել Համբուրգում ընթացող G20-ի գագաթնաժողովի առաջին օրվա մասին: «Համաշխարհային առաջնորդների հետ հոյակապ առաջին օր էր այստեղ Համբուրգում G20-ի գագաթնաժողովում: Անհամբերությամբ սպասում եմ երկրորդ օրվան»,- գրել է նա: Հիշեցնենք,որ հուլիսի 7-ին Գերմանիայի Համբուրգ քաղաքում մեկնարկել է «Մեծ քսանյակի» երկրների առաջնորդների գագաթնաժողովը: Ռուսաստանի եւ ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի առաջին անձնական հանդիպումը տեղի է ունեցել:
