Լուծումներ կան, քայլեր՝ նույնպես, բայց դա Նիկոլ Փաշինյանի անելիքը չէ

Տարեվերջյան ասուլիսում երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև դելիմիտացիայի այլընտրանքը դելիմիտացիան չունենալն է։

«Երբ ասում են՝ դելիմիտացիայի այլընտրանք, ուղղակի այդ պրոցեսին չգնալն է, որովհետեւ դու չափազանց թույլ վիճակում ես։ Դու հիմնավորելու հազար հնարավորություն ունես, դիվանագիտական հարաբերություններ չունես, երկկողմանի որեւէ հարաբերություն չունես, առանց դիվանագիտական հարաբերությունների ոչ մի տեղ դելիմիտացիան առաջ չի գնում։ Ի վերջո երբ մարդը շորեր է հագնում, սկզբում ներքնազգեստն է հագնում, հետո ինչ-որ բաներ, վերջում՝ պալտոն է հագնում. այսինքն՝ հակառակը չի լինում»,- նշել է Ռոբերտ Քոչարյանը՝ ավելացնելով, որ այսօրվա պրոցեսը դիվանագիտական այլասերվածություն է։

Երկրորդ նախագահի կարծիքով՝ այս խնդիրը պարզունակ չէ, որովհետև եթե չի արվում դելիմիտացիա, դա չի նշանակում, թե սահման չկա։ Ի վերջո 30 տարի սահման եղել է։
«Այսօր ունենալ հաստատված դելիմիտացիա, կնշանակի, որ դու ճանաչում ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ինչը հնարավորություն է տալու Ադրբեջանին վերջապես ասել մեզ և Ռուսաստանին՝ դուք իմ տարածքային ամբողջականությունը ճանաչել եք>>,- հայտարարել է Քոչորյանը և շարունակելով նշել, որ այս դեպքում Լաչինի միջանցքում կարող է մաքսակետ դրվել։ Ադրբեջանը նաև կարող է առաջարկել, որ ռուս խաղաղապահները նախնական պայմանավորվածության ժամկետի լրանալուց հետո հեռանան Արցախից։ << Այս իշխանությունը ուզում է դա անել, որ դրանից հետո ասի՝ ես ինչ կապ ունեմ, Ղարաբաղի հարցն այլեւս իմ հետ կապ չունի, եւ գցի ռուսների գրպանը։ Ինչ-որ չափով տեղեկացված եմ, որ հիմա այսպիսի հարցեր են լինում, ասում է՝ թող ռուսների հետ բանակցեն, մեզ ինչ»։

Երկրորդ նախագահի խոսքով՝ նախկինում Արցախն ուժեղ էր, և Հայաստանը Արցախի անվտանգության երաշխավորն էր. «Այն ժամանակ Ղարաբաղի տեղը խոսելը մի հարց է, այսօր Ղարաբաղի համար չխոսելը՝ լրիվ ուրիշ բան է։ Ուղղակի հնարավոր չէ, այսպես մանիպուլյացնել հասարակությանը։ Այն ժամանակ ավելի շատ պետք էր Ղարաբաղի ձայնը լսել, այսօր ավելի շատ պետք է Հայաստանի ձայնը լսել»,- նշել է նա՝
անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի վերջին ասուլիսում Արցախի անկախության ու հայկական լինելու առնչությամբ արված վերջին հայտարարությանը և դրա առնչությամբ Արցախի նախագահի հակադարձմանը՝ Քոչարյանն ասել է, որ Հայաստանից հնչել է մի այնպիսի հայտարարություն, որին չարձագանքել հնարավոր չէ։ <<Կասկածի տակ է դրվել Արցախի անկախության հռչակագիրը>>,- ասել է Քոչարյանը՝ չցանկանալով հավելյալ գնահատականներ տալ։

Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը՝ Քոչարյանը նշել է, որ Թուրքիան միշտ ՀՀ-ի հետ երկխոսելու նախապայմաններ է ունեցել․ դրանցից առաջինը Ադրբեջանի, այսպես կոչված, տարածքային ամբողջականությունն էր, երկրորդը Հայ դատից հրաժարվելն էր, երրորդը Արցախի կարգավիճակն է։ Քոչարյանի գնահատմամբ՝ այս երեք նախապայմաններն էլ Հայաստանը ընդունել է՝ հօգուտ Ադրբեջանի, հետևաբար հնարավոր երկխոսությունը եթե սկսվի, այն լինելու է Թուրքիայի հստակ նախապայմաններով։ Երկրորդ նախագահը նաև վստահեցրել է, թե Արցախի հարցում դիվանագիտական ակտիվ քայլերով հնարավոր է նոր հայանպաստ կարգավորում գտնել և ինչ-որ բան շտկել։

 

Հայկ Դավթյան

դիտվել է 1803 անգամ
Լրահոս
«Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am