Փաշինյանը մոտեցրեց պայթյունը. Բաքվի գծի պաշտպանության մաստեր-կլաս

Դեկտեմբերի 25-ին ԱՀ խորհրդարանի ղեկավար Արթուր Թովմասյանը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ժամանակ ԱԺ նախագահը հայտարարել է, որ ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ այսօր դեկտեմբերի 27-ին՝ կգումարվի Արցախի Հանրապետության Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան՝ Ազգային ժողովի հայտարարություն ընդունելու մասին օրակարգով:

Երեկ ֆեյսբուքում գրառում է կատարել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը, որում անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ և դրանց առթիվ մտահոգություններին հատկապես արցախահայության շրջանում:

Արցախի նախագահը փաստել է, որ արցախահայության ինքնորոշման իրավունքի լիարժեք ճանաչումը որևէ վերապահման ու զիջման ենթակա չէ, և այդ հարցի բացառիկ տերը հենց արցախահայությունն է. «Ուստի, միայն Արցախի Հանրապետության իշխանություններն են լիազորված խոսելու Արցախի բնակչության անունից: Ապա` Արցախի նախագահը նշել է, որ Արցախի անկախության միջազգային ճանաչման նպատակը հիմնական ուղենիշն է և դրանից շեղում չի կարող իրեն թույլ տալ ոչ մի իշխանություն. «Ուստի, Արցախի ժողովուրդն ու իշխանությունները երբևէ ու որևէ կերպ չեն ընդունելու Ադրբեջանի կազմում որևէ կարգավիճակ»:

Արայիկ Հարությունյանը նկատել է, որ ոչ միայն կարգավիճակի, այլ նաև ժողովրդագրական առումով վերադարձ անցյալին չի կարող լինել: «Ի՞նչ համատեղ բնակության մասին է խոսքը, եթե Ադրբեջանը շարունակում է իր հասարակությանը սնել հայատյացությամբ և պատրաստել ոչ թե խաղաղության, այլ՝ Արցախի հայաթափման»: Ապա՝ նա փաստել է. «Արցախի Հանրապետության տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի առնվազն այն տարածքներում, որտեղ 1991թ. հռչակվել է Արցախի Հանրապետությունը: Ուստի, մեր բռնազավթված տարածքները պետք է ապաբռնազավթվեն և մեր հայրենակիցները պետք է կարողանան վերադառնալ իրենց հայրենի տներ»:

Վերջում Արայիկ Հարությունյանն ընդգծել է. «Եթե որևէ հայ ցանկանում է աջակցել Արցախին, ապա պարտավոր է հաշվի նստել արցախահայության կամքի ու նպատակների հետ, այլապես՝ պետք է պարզապես չխանգարել... Արցախը հազարամյակներ շարունակ եղել է հայկական ու մնալու է հայկական, և արցախահայությունն ունի բավարար կամք ու ռազմավարական համբերություն այդ պայքարը շարունակելու: Անկախ որևէ մեկի կամքից ու կարծիքից, վստահ եմ, արցախահայությունը շարունակելու է իր արդար պայքարը հանուն Արցախի անկախության միջազգային ճանաչման և Հայրենիքի պաշտպանության»:

Նիկոլ Փաշինյանի դեկտեմբերի 24-ի մամուլի ասուլիսում արտահայտած դիրքորոշումն այլ կերպ, քան ադրբեջանական դիրքորոշումների հետ հաշվի նստելու շքերթ, դժվար է ասել: Մի պահ, կարծես, թե Հայաստանի իշխանություն ներկայացնողը Ադրբեջանի օմբուդսմենի դերի մեջ էր մտել:

Ի՞նչ բացատրություն տաս մի պաշտոնյայի, որ հարցազրույց է տալիս, որպեսզի բացատրի հայ ժողովրդին, որ ադրբեջանցիներն էլ իրավունք ունեն Արցախում ապրելու, առանց հիշելու, որ Արցախն ունի ինքնորոշման իրավունք, ու տարիների ընթացքում հսկայական աշխատանք է տարվել այդ իրավունքի ձայնը հնչեղ դարձնելու համար:
Իսկ Ադրբեջանի նախագահից Նիկոլ Փաշինյանը երբևէ լսե՞լ է կարծիք, որ օրինակ՝ Բաքուն, Նախիջևանը, Սումգայիթը նաև հայկական էին, այնտեղ հայեր են ապրել: Ո՞ւր են այդ հայերը, ինչո՞ւ հակամարտություն ծագեց...

Կամ՝ ո՞ւմ առջև է Փաշինյանը խաղաղ համակեցության քարոզ անում, Ալիևի՞, որը համարում է, որ՝ «Սևանն ու Երևանն էլ են Ադրբեջանինը...»: Թե՞ վաղը, մյուս օրն էլ Փաշինյանը կասի, գիտե՞ք, ժողովուրդ, ձեզնից շատերը երիտասարդ են, չեն հիշում, որ Հայաստանի որոշ մարզերում նաև ադրբեջանցիներ են բնակվել խորհրդային տարիներին...

Իսկ իրավիճակն, իսկապես, ողբերգական է Հայաստան պետության անվտանգության տեսանկյունից: Ինչպես երեկ նկատել են Հայաստանի և Արցախի ՄԻՊ-երը՝ Փաշինյանի վերջին ասուլիսի գնահատականները՝ «խիստ վտանգավոր են Արցախի հայերի կենսական իրավունքների համար և խոչընդոտում են ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունից պաշտպանությունը»:

Իրավամբ, ակնհայտ երևում է, որ Փաշինյանի լեքսիկոնից դուրս են եկել Արցախի հայերի ինքնորոշման, կյանքի, անվտանգ ապրելու իրավունքների մասին հիշատակումները, որոնք տարիներ շարունակ միջազգային հանրությանը ներկայացվել է:

Փաշինյանը մոռացության է մատնել ալիևյան դիկտատորական ռեժիմի հայատյացության քաղաքականությունը, թշնամանքի քարոզը թե՛ Արցախի, թե՛ Հայաստանի նկատմամբ և ադրբեջանական իշխանությունների իրականացրած ցեղասպան քաղաքականությունը, զանգվածային էթնիկ զտումները:

Արցախում այսօր կարող են վճռորոշ որոշումներ ընդունվել: Արցախից պետք է սկսվի հայի ոգու ճիչը:

Այսպես ապրել այլևս անհնար է:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 4753 անգամ
Լրահոս
Առուշ Առուշանյանի «Բիզնեսը» ՔՊ-ի հետ. ցուցակը կգլխավորի ինքը Զուռնա` բարբարոսության խորհրդանիշը - իմ ատելի գործիքը. Դանիելյան Սաուդյան nւժերը 12 ժամվա ընթացքում ավելի քան 130 hրթիռ և шրկ են արձակել Եմենի ուղղությամբ Մեր ազատասեր նախնիների սուրբ պատգամը, մեր բացարձակ արժեքը պետք է պինդ պաշտպանենք, մեր հայրենիքը պետք է լինի ուժեղ, զարգացող, մեր հասարակությունը բարեկեցիկ և համերաշխ․ Արամ Վարդևանյան (տեսանյութ) Միացյալ Նահանգները մտադիր է շարունակել ջանքերը Ուկրաինայում խաղաղ կարգավորման հասնելու համար․ Վենս Սպիտակ տունը չի նախաձեռնում hարձակում ազատ մամուլի վրա, այն hարձակում է նախաձեռնում կեղծ լուրերի վրա. Թրամփ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները համաձայնության չեն եկել գլխավոր քարտուղարի թեկնածուի հարցում Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կկիրառվեն օկուպացված տարածքներում ընտրությունների համար. Կալլաս Կատարը չի կառուցի Հորմուզի նեղուցը շրջանցող գազատարներ «Ինչ է ՀՀ իշխանությունը «ներարկում» անկախության մասին». Դավիթ Գալստյան ՄՔԴ-ն չի չեղարկել Նեթանյահուի և Գալանտի ձերբակալության օրդերները՝ չնայած ԱՄՆ պատժամիջոցներին «Երևան Սիթի»-ի աշխատակիցն ահազանգում է, որ ղեկավարը բռնnւթյուն է կիրառել իր նկատմամբ Այսօր, առավել քան երբևէ, հայերին միասնություն է անհրաժեշտ․ ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակ Սևանում բախվել են «Mercedes»-ն ու «ԶԻԼ» բեռնատարը․ կա 1 զոհ Դժբախտաբար մեր 35 տարվա կենսագրությունը, մեր ներքին հաշտությունը գողացել են մեզնից․ Բագրատ Սրբազան Ձեռնարկվում են միջոցառումներ Բաբաջանյան փողոցի վիճաբանության հանգամանքները պարզելու ուղղությամբ Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի առթիվ, համերգային ծրագրից հանվել է 1 միլիարդ դրամ կամ 3.6 միլիոն ԱՄՆ դոլար. ՀՀ անկախության 35-ամյակի ծախսերը․ «Փաստինֆո» Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Երևանում․ կրակոց է հնչել, վիրավոր կա Իրանի հետ հակամարտությունում ժամանակն աշխատում է ամերիկյան կողմի օգտին․ Մայք Ուոլթց ՀՅԴ համամասնական ցուցակը Մարտունիի ՏԻՄ ընտրություններին կգլխավորի Հակոբ Վարդանյանը Անկախության տոնի միջոցառումը վերածում է կուսակցական միջոցառման․ Հակոբ Բադալյան «Շոուն շարունակվում է․ Նարեկ Նալբանդյանի հերթը մոտ է․ե՞րբ է Փաշինյանը նրան փռելու ասֆալտին»․Պողոսյան (video) Շատ մեծ փոփոխություններ են սպասվում․ ի՞նչ է լինելու Պուտինի հաղթանակից հետո․ Նահապետյան (video) Սոֆի Մխեյանի ելույթը, որը նախատեված էր ՀՀ Անկախության տոնի առթիվ, համերգային ծրագրից հանվել է
Ամենաընթերցվածները
Շուտով
Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Սեպտեմբերի 21-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Սեպտեմբերի 18-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Գևորգյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Շահինյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am