Աղբի տեսուչներ դեռ չկան, բայց տուգանքների մասին հիշեցվում է՝ մինչև 200 հազար դրամ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության մայիսի 25-ի նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանին հանձնարարեց երկամսյա ժամկետում ուսումնասիրել և գործադիրի աշխատակազմ ներկայացնել առաջարկություններ Հայաստանի համայնքների աշխատակազմում չսահմանված վայրերում աղբ թափելու դեպքերով վարչական պատասխանատվության, այդ թվում` տուգանքի կիրառման ապահովման հատուկ ստորաբաժանման ձևավորման վերաբերյալ: Սա ենթադրում էր, որ պետք է ստեղծվեր «աղբի տեսուչի» ինստիտուտ, որի գործառույթները կլիներ վերահսկել, հայտնաբերել և տուգանել չսահմանված վայրերում աղբ թափողներին: Սյունիքի մարզկենտրոն Կապան քաղաքի ավագանու անդամ Նարեկ Բաբայանը ֆեյսբուք սոցիալական ցանցի իր էջում լուսանկար է հրապարակել և գրել, որ Կապանի Բարաբաթում թաղամասում ցուցանակ է տեղադրվել, որը հիշեցնում է աղբ թափելու տուգանքի մասին: Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանն armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ քաղաքապետարանը Վարչական իրավախախտման մասին ՀՀ օրենսգրքի համաձայն՝ տարիներ շարունակ զբաղվել է չսահմանված վայրերում աղբ թափելը վերացնելով: «Կոմունալ բաժնում տեսուչ կա, որն զբաղվում է այդ աշխատանքներով, դրա համար պատասխանատու է: Նրա կողմից կազմված արձանագրությունը ներկայացվում է քաղաքապետարան, որի համաձայն վարչաիրավական բաժինը սկսում է իրականացնել վարչական վարույթ, որի արդյունքում քաղաքացու կամ տնտեսվարողի կողմից ոչ սահմանված տեղում թափած շինարարական կամ կենցաղային աղբի փաստը հիմնավորվելուց հետո ենթարկվում են տույժի»,- ասաց քաղաքապետը: Աշոտ Հայրապետյանի խոսքով՝ հիմնավորելը դժվար է, քանի որ գործող օրենքով արձանագրությունը պետք է կազմված լինի տեսուչից բացի, ևս երկու վկայի օգնությամբ: Հայտնի է՞, թե աղբի տեսուչները, որոնք լինելու են առաջիկայում, կոնկրետ ի՞նչ գործառույթներ են ունենալու, առանձին ստորաբաժանո՞ւմ է ստեղծվելու, նա պատասխանեց. «Դա չգիտեմ, բայց մեր դեպքում արդեն ասացի, որ նրանք կոմունալ բաժնի հաստիքային աշխատողներն են, բայց շրջայց կազմակերպելու դեպքում քաղաքապետարանում գործում է մշտական հանձնաժողով, որը պատասխանատու է փողոցային առևտրի, թափառող կենդանիների, առանց իրավական հիմքերի կառուցապատման, ինչպես նաև կենցաղային ու շինարարական աղբի չսահմանված տեղերում թափելու հարցերի համար: Շրջայցերի միջոցով բացահայտվում են նման դեպքերը»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով 5-ամյա երեխան մանղալին բենզին լցնելու հետևանքով ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Գլխավոր դատախազը խիստ հանձնարարականներ է սահմանել Ձեր ընտրությունը տարիների նվիրյալ սպասավորության վկայությունն է․ Վեհափառը՝ Վրաստանի Կաթողիկոսին «Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am