Հանրային հ/ը-ում կոնֆլիկտային և ոչ աշխատանքային մթնոլորտ է

«Հրապարակ» թերթը գրում է. «Մինչ ԱԺ-ում քննարկվում է Հե­ռուստատեսության և ռադիոյի ազ­գային հանձնաժողովի հաշվետվու­թյունը, պարզվում է՝ Հանրային հեռուստաընկերությունում ոչ աշ­խատանքային մթնոլորտ է ձևավորվել: Գլխավոր լրատվական ծրագրի՝ «Օրակարգի» երկարամյա մեկնաբան Քրիստինե Մելքոնյանը, որը վերջին տարիներին նաև մա­մուլի գծով ՀՀ գլխավոր դատախա­զի խորհրդականն էր, կոնֆլիկտ է ունեցել ղեկավարության հետ: Առի­թը լուրերի ցերեկային թողարկում­ներից մեկի ժամանակ թույլ տր­ված վրիպակն է՝ հաղորդավարը մի քանի անգամ կրկնել է տեքստը, ինչը նրա և ծրագրի ղեկավարու­թյան միջև կոշտ խոսակցության պատճառ է դարձել: Կոնֆլիկտն այնքան սուր է եղել, որ Մելքոնյանը ցանկացել է ազատվել աշխա­տանքից, բայց, ի վերջո, որոշել է արձակուրդ վերցնել, հետո վճռել անելիքը: «Ուղիղ եթերների ժամանակ կիքսեր միշտ եղել ու լինելու են: Բայց դա չի նշանակում, որ դրա համար պետք է հրաժարվել կայացած կադրերից: Քրիստինեն լրատվականի դեմքն է: Նրա ձայնը բավական է հեռուստադիտողին էկրանին գամելու համար: Էլ չեմ ասում խոսքը, ասելիքը տեղ հասց­նելու վարպետության մասին, որը, ցավոք սրտի, շատ մեկնաբանների մոտ պակասում է»,- ասաց Հ1-ի աշխատակիցը: Լրատվականում կասկածներ ունեն, որ ստաժավոր կադրերից ազատվելու արհեստական պատճառներ են ստեղծում, քանի որ «լիքը երիտասարդ ու անփորձ լրագրողներ են բերել, նրանց պետք է աշխատանքով ապահովեն»: Հիշեցնենք, որ լրատվական և լրատվական-վերլուծական ծրագրերի ղեկավարներ Արտակ Հերիքյանը և Հարություն Հարությունյանը Հ1 գալով՝ ազա­տեցին Նվեր Մնացականյանին ու Զարուհի Ռշտունուն, ապա նաև լրագրողների ու միջազգային մեկ­նաբանների»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: 

դիտվել է 14 անգամ
Լրահոս
«Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով ԵՄ-ն դադարեցրել է Սիրիայի հետ գործընկերության շուրջ համաձայնագրի մասնակի կասեցումը Բաքվի գերությունից վերադարձած Վիգեն Էուլջեքչյանի համար դրամահավաք է հայտարարվել Ռուս ուղղափառ եկեղեցին հույս ունի շարունակել բարիդրացիական հարաբերությունները Վրաց եկեղեցու հետ Փաշինյանը ՆԳՆ գլխավոր քարտուղար է նշանակել
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am