Ես համաձայն չեմ այն մտքին, որ Արցախը պիտի լիներ հայկական․ ԼՂԻՄ-ում ապրել են ադրբեջանցիներ․ Նիկոլ Փաշինյան (video)

«ԼՂԻՄ-ը բանակցային բովանդակության մեջ երբեք հայկական չի եղել։ Ես նախկինում բանակցային բովանդակության վերաբերյալ իմ վերապահումները արտահայտելիս ասել եմ՝ ենթադրենք էդ հանրաքվեն, ենթադրենք հայկական մեկնաբանությամբ պիտի տեղի ունենար, իսկ հայկական մեկնաբանությունը երբեք չի ժխտել, որ հանրաքվեին պիտի մասնակցեն ԼՂ ադրբեջանցի բնակիչները, հիմա երբ ինքնորոշման իրավունքը իրացվում էր, հարց, իսկ ԼՂ ադրբեջանցիները այդ համատեքստում իրենց հերթին կարող են բարձրացնել իրենց ինքնորոշման խնդիրը: ԼՂ-ն միշտ դիտարկվել է ադրբեջանական և հայկական տարածք, եթե ինքնորոշման հարցը լուծվեր, բա Ադրբեջանի բնակիչը որտեղ պետք է բնակվեր, իսկ որ հայկական կողմը բանակցություններում ընդունել է այս իրողությունը կարող եմ ապացուցել անհրաժեշտության դեպքում, եթե հարցնեք թե ի՞նչ աղետ է տեղի ունեցել 2016 թվականին բանակցությունների մեջ ես կպատասխանեմ՝ 2016 թվականին ներկայացվել է առաջարկությունների 3 փաթեթ, որտեղ 2011 թվականից ի վեր առաջին անգամ չի ներառվել նախադասություն այն մասին, որ ԼՂ-ն ստանում է միջանցիկ կարգավիճակ»,-Նիկոլ Փաշինյանն ասուլիսի ժամանակ պատասխանելով լրագրողների հարցերին կապված Արցախի և մասնավորապես ԼՂԻՄ տարածքների բանացային սեղանին լինելու մասին ասել է, որ ԼՂԻՄ-ում ապրել են ադրբեջանցիներ։

ՄԱԿ-ում 1993 թվականին ընդունվել է բանաձև որտեղ ասվում է, որ ԼՂ-ն Ադրբեջանի տարածաշրջան է և ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, այ սա է մեծ աղետ, որ եղել է 2016 թվականին։ Հարց է առաջանում ԼՂ-ն, ո՞ր երկրին է պատկանում,ասաց նա:


Հարցին, թե երբ եկավ իշխանության, ինչ փուլում էին բանակցությունները, Փաշինյանն ասում է․ «Սերժ Սարգսյանն այդ ժամանակ ասաց՝ բանակցային գործընթացը կանգնած է, որովհետև Ադրբեջանի ակնկալիքները այդ գործընթացից անընդունելի են մեզ համար, սա կարևոր է»։
Փաշինյանը համարում է, որ այն մեղադրանքը թե ինքը հողեր է հանձնել անհիմն մեղադրանք է, փոխարենը լեգիտիմ է իրեն հողեր չհանձնելու մեջ մեղադրելը։
Արցախահայության ապագային անդրադառնալով ասաց, որ տեսնում է իրենց բնօրրանում ապրող, բարգավաճող ժողովուրդ։

Հարցին, թե Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ իր թողած ժառանգությունից Արցախը հայկական տարածք էր մնալու, սա չի հակասում Փաշինյանի այն հայտարարությանը, որ 2016 թվականին Սարգսյանը Արցախը թողել է դուրս բանակցային սեղանից, Փաշինյանն ասաց․
«Ուշադրություն դարձրեք, երբ տեսա այդ հայտարարությունը զարմացա, որովհետև այդ նախադասությունն ուղղակի նախադասություն չէ, դա ճշգրիտ մեջբերում է Լևոն Տետ-Պետրոսյանի «Պատերազմ, թե խաղաղություն» հոդվածից, որը նախագահի պնդմամբ Արցախը պետք է լինի հայկական, ինչն է խնդիրը, զարմացա որ Սերժ Սարգսյանը ժամանակին ասում էր, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, իսկ հետո ասում էր՝ Արցախը պիտի լիներ հայկական, ես համաձայն չեմ այս մտքին։ Արցախը չէր կարող ամբողջությամբ լինել հայկական, ինչ է նշանակում պետք է լինի հայկական, ժողովրդի կազմը նկատի ունե՞ք, ոչ, երիցս ոչ, Արցախն ունենալու էր և հայկական և ադրբեջանական բնակչություն»,-ասաց նա։

դիտվել է 1373 անգամ
Լրահոս
Իսրայելցի նախարարը թիրախավորել է Էրդողանին Երբ պատմության վերաշարադրումը դառնում է քաղաքական ալիբի. Սուրեն Սուրենյանց COP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-16-ին Երևանում կգործեն երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ 72-ամյա տղամարդը պատշգամբից ընկել է և մահացել հիվանդանոցում Հրատապ. Քաղաքապետարանը գիշերով գնում է քանդելու քաղաքացիների շինությունները․ hraparak.am 44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան Մեկնարկում է Գագիկ Ծառուկյանի անվան միջազգային մրցանակաբաշխությունը․ հայտնի են անվանակարգերը Թրամփը ճիշտ է համարել իր որոշումը Զարուհի Փոստանջյանն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի․ տեղի կունենա դատարանի նիստ ԵՄ-ն ակտիվ ներգրավվածություն ունի տարածաշրջանում և աջակցում է խաղաղության գործընթացին․ դեսպան Մակրոնն ինչու՞ նպաստեց, որ Փաշինյանը Պրահայում Արցախը հռչակի «Ադրբեջանի մաս»․ Զաքարյան Մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս է բերվել կնոջ մարմին Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններ 57-ամյա տղամարդը, ըստ կնոջ հաղորդման, ատրճանակով ստիպել է սեռական հարաբերություն ունենալ ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Համատեղ աշխատանքը ԵՄ-ի հետ կլինի կառուցողական և արդյունավետ․ Արամ Վարդևանյան Վարդենիս-Մարտունի ճանապարհին նորոգվող կամրջի փոսի մեջ են հայտնվել «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն ՇՏԱՊ․ ՊՆ 10 աշխատակից Ղազախստանում դուրս է եկել աշխատանքից, դուք ի՞նչ եք արել․ Նաիրա Զոհրաբյան (video) Ինչ պաշտոն է ստացել Էմմա Պալյանը «Խզոր Նիկոլը գետինը մտցրեց Ալիևին»․ Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքական գործիչ Արմենուհի Կյուրեղյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Հրանտ Միքայելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am