Մեր երկրում անկաշկանդ դատավորներ չկան

«Առավոտ»-ի խմբագիր Արամ Աբրահամյանը գրել է. «Իրավաբանությունը բարդ գիտություն է՝ այնքան բարդ, որ մարդկանց համար, որոնք կողքից դիտում են և առավել ևս լուսաբանում են դատական պրոցեսները, դրանք կորցնում են իրենց բուն բովանդակությունը և դառնում են անիմաստ ծեսեր: ՊՊԾ գունդը գրաված զինյալ խմբի և Սեֆիլյանի դատավարությունների շրջապտույտը դրա վառ օրինակներից մեկն է: Խմբի անդամները չեն հարգում Հայաստանի դատարանը և դա բնական է՝ ոստիկանության գնդի վրա զինված հարձակում գործողը կարող է նման վերաբերմունք ունենալ պետության նկատմամբ: Իրենց իրավունքն է: Դատավորն էլ իրավունք ունի դատարանը չհարգելու համար ամբաստանյալների հեռացնելու նիստերի դահլիճից:... Բայց ամենազավեշտական ծեսն, իմ կարծիքով, դատավորին ինքնաբացարկ հայտնելու պրակտիկան է: Ես դարձյալ չգիտեմ իրավաբանական նրբությունները, բայց «կողքից» դա ներկայանում է հետևյալ կերպ: Նախ պարզ է, որ Հայաստանում ցանկացած դատավարության ժամանակ ցանկացած փաստաբան կարող է ինքնաբացարկ հայտնել ցանկացած դատավորի: Օրինակ` այն հիմքով, որ դատավորը կաշկանդված է: Որովհետև մեր երկրում անկաշկանդ դատավորներ չկան: (Ի դեպ, դա չի նշանակում, որ նրանց մեջ չկան լավ մասնագետներ, պարզապես համակարգն է այդպիսին): Եվ ահա փաստաբանը ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացնում դատավորին: Վերջինս ընդմիջում է հայտարարում և հեռանում խորհրդակցական սենյակ: Ո՞ւմ հետ է նա այնտեղ խորհրդակցում, ինքն իր հե՞տ, ինքն իր մասի՞ն: Հնարավո՞ր է, որ նա հետո գա նիստերի դահլիճ և ասի՝ «ես երկու ժամ խորհրդակցեցի ինքն ինձ հետ, երկար խորհեցի իմ վարքի մասին, մտածեցի-մտածեցի և եկա այն եզրակացության, որ դուք, հարգելի փաստաբաններ, ճիշտ եք, ես վատ դատավոր եմ և չեմ կարող վարել այս դատավարությունը»: Եղե՞լ է արդյոք Հայաստանում գոնե մեկ նման դեպք: Եթե կա այդպիսի դատավոր, ապա նրա տեղը հաստատ դատարանում չէ: Նա պետք է վանական դառնա ինչ-որ մի հեռավոր մենաստանում»:

դիտվել է 32 անգամ
Լրահոս
Թուրքիայի 3 քաղաքացի կարող է վարակված լինել Հանտավիրուսով 5-ամյա երեխան մանղալին բենզին լցնելու հետևանքով ծանր այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց Գլխավոր դատախազը խիստ հանձնարարականներ է սահմանել Ձեր ընտրությունը տարիների նվիրյալ սպասավորության վկայությունն է․ Վեհափառը՝ Վրաստանի Կաթողիկոսին «Փաստ». Նույնական խոսույթների «անատոմիան». իշխանությունն ընդդեմ Հայաստանի Հանրապետության հիմքերի «Իրավունք». «Հլը տես հենց Գյումրու հրապարակում ինչ քյալլա ենք ուտելու Նիկոլին ճամփելուց հետո» «Ժողովուրդ». Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը ՔՊ-ին սատարող պաշտոնյայի ընկերությունը միլիոնների պայմանագրեր է կնքել. «Հրապարակ» Մայիսի 28-ի զորահանդեսը՝ քաղաքական ցուցադրություն. «Ժողովուրդ» Նիկոլ Փաշինյանի ունեցվածքն ու քաղաքական ուղին․ ինչ է հայտարարագրել ՔՊ առաջնորդը. «Ժողովուրդ» «Գնա ղուրբան եղի Առուշին». Ինչն է հունից հանել Փաշինյանին. «Իրավունք» Ո՞ւմ թեկնածությունը կառաջադրվի Ռուսաստանի հայերի միության նախագահի պաշտոնում. «Փաստ» Հիսուս խաղաղարար և խաղաղության Իշխա՞նն է, թե՞ պատերազմի հրձիգ կամ պատերազմասեր․ Սրբազան Շենավանի վարչական ղեկավարը ձեռքերով և ոտքերով հարվածներ է հասցրել քաղաքացու դեմքին Գագիկ Ծառուկյանն արդարացվեց Գուտերեշը կոչ է արել առանց սահմանափակումների բացել Հորմուզի նեղուցը Նա օրինակ է բոլորիս համար. Մարտինեսը` Մխիթարյանի մասին 8 ժամ ջուր չի լինելու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի բոլոր ծուխերում ոգեկոչել են Հայրենական Մեծ պատերազմի զոհերին ՌԴ-ից Լոնդոնի՝ ՀՀ ընտրություններին Ռուսաստանի միջամտության մասին հայտարարությունն անվանել են անհեթեթ Եթե ՌԴ-ն իսկապես պատրաստ է լուրջ բանակացությունների, Ուկրաինան նույնպես պատրաստ կլինի. Բուդանով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Մայիսի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը Մայիսի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյան Մայիսի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am