Տղա եք, հրապարակեք. մենք ապացուցելու ենք... Աշոտյան (video)
Միացյալ ընդդիմությունն ունի երեք ճգնաժամ՝ դեմքերի, գաղափարների, մեթոդաբանության. ինչքան շուտ սա գիտակցվի, ինչքան շուտ գիտակցմանը հետևի քայլեր ձեռնարկելու, աշխատանք իրականացնելու փուլը, այնքան բոլորիս համար ավելի լավ: Այս մասին այսօր «Անվտանգություն և ժողովրդավարություն» հասարակական կազմակերպության հրավիրած «2022 թվական՝ Հայաստան. լինել, թե չլինել» թեմայով քննարկման ժամանակ ասաց Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
Ըստ բանախոսի՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և Արցախի միջանկյալ կարգավիճակը եղել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թողած բանակցային ժառանգության հենասյուները:
«Ասում են՝ հրապարակեք. դուք եք իշխանություն, տղա եք՝ հրապարակեք. տղա չեք: Մենք ապացուցելու ենք, որ դուք ծախել եք Ղարաբաղյան բանակցային գործընթացը: Մարդկանց դնում են «ժեխի» տեղ և կատարյալ անբարո ստերը հետևողականորեն տարածում են»,- նշեց ՀՀԿ փոխնախագահը:
