Փաշինյանի նոր ծուղակը

Բուռն քննարկումների առիթ է դարձել այն փաստը, որ խորհրդարանական ընդդիմությունը մերժել է Նիկոլ Փաշինյանի՝ փակ հանդիպման հրավերը, որը նա ընդդիմադիրներին է փոխանցել Ազգային ժողովի խոսնակ Ալեն Սիմոնյանի միջոցով:
Ընդդիմությանն ընդդիմություն աշխատող Նիկոլ Փաշինյանի հաճախորդները հարայ-հրոց են բարձրացրել, թե ինչպիսի ապակառուցողական ընդդիմություն ունենք, որ այս դժվարին օրերին պետության ու պետականության մասին չեն մտածում, չեն հանդիպում Նիկոլ Փաշինյանին:

Մինչդեռ Հայաստան եւ Պատիվ ունեմ Դաշինքները համատեղ հայտարարությամբ անդրադարձել են մերժման պատճառներին՝ հիշեցնելով, որ որ դեռեւս 2020 թվականի հոկտեմբերին՝ պատերազմի օրերին, նման ձևաչափով հանդիպումներ Նիկոլ Փաշինյանի հետ տեղի ունեցել են, որոնք մինչ օրս մանիպուլացվում և խեղաթյուրվում են հենց վերջինիս կողմից։
<<Այս ժամանակահատվածում, իշխանությունները քանիցս ապացուցել են, որ ժողովրդից գաղտնի իրականացնում են կասկածելի բանակցություններ, առաջ մղելով բացառապես սեփական ապազգային օրակարգը: Բանակցային ցանկացած գործընթաց ինքնին չի հանդիսանում պետական կամ ռազմական գաղտնիք:
Փակ հանդիպման ձևաչափը հայ ժողովրդին առնչվող հարցերի վերաբերյալ առհասարակ անընդունելի է, իսկ Նիկոլ Փաշինյանի հետ նման ձևաչափով հանդիպման վերաբերյալ նախկինում արդեն իսկ տարածվել է հայտարարություն: Ընդդիմադիր խմբակցությունները հայտնել են, որ հանդիպման կմասնակցեն բացառապես բաց, հավասար և ժողովրդի առջև հաշվետու պայմաններում, ինչը մերժվել է, հետևաբար վերահաստատում ենք փակ հանդիպումների՝ ոչ նպատակահարմար լինելու վերաբերյալ մեր դիրքորոշումը>>։Սակայն պարզվում է՝ այսքանից հետո էլ որոշ ընդդիմադիրներ էին վատացել, մասնավորապես պատերազմից հետո էլ Փաշինյանի գրպանում հարմար տեղավորված մարուքյանականները: ԼՀԿ-ական նախկին պատգամավոր Գեւորգ Գորգիսյանն է Փաշինյանի խոսնակի դեր ստանձնել.<<Ազգային Ժողովում ընդիմադիր դաշտը զբաղեցնող քաղաքական ուժերը մերժել են վարչապետի հետ երկրի համար կարևոր անվտանգային հարցերը փակ ռեժիմով քննարկելու առաջարկը։
Մեր երկրի ցավերից մեկն էլ այսպիսի անօրակարգ ու անբովանդակ խորհրդարանական ընդիմությունն է:
Առաջին հայացքից փորձառու, պետական համակարգում աշխատած մարդիկ են, սակայն...
Մարդիկ այդպես էլ չհասկացան ինչի համար են Ազգային Ժողովում և ինչ են ուզում ընդհանրապես:
Պատրաստ են ամեն օր խոսել երկրի անվտանգությունից, պահանջել հանդիպում վարչապետի հետ, բայց երբ պահը գալիս է բովանդակային խոսակցության, վախենում են: Վախենում են, որովհետև գիտելիքը ենթադրում է պատասխանատվություն: Վախենում են իմանալ իրողություններ, որից հետո միգուցե իրենց բոցաշունչ անբովանդակ ելույթները նույնիսկ իրենց համար լինեն անհասկանալի: Այսպես ձեռնտու է՝ իրենք ոչ խնդրից են տեղյակ, ոչ էլ լուծում են կարող առաջարկրել:
Այսպես էլ մեր երկինը մնացել է երկու քարի արանքում՝ ապիկար իշխանության ու անբովանդակ ընդիմության:
ԱԺ-ում հավաքվածներն այդպես էլ չհասկացան, որ շոուներից ու հայհոյանքից բացի բովանդակության կարիք կա: Չհասկացան, որ երկրի առաջ ծառացած խնդիրները օր օրի ավելի են բարդանում ու լուծումները դեռ երեկ էր պետք գտնել:
Այդպես էլ չսովորեցին պետության շահը սեփական ու խմբային շահերից ու ամբիցիաներից վեր դասել:
Այս ամենի ֆոնին, մնում է ուղղակի մեզ բոլորիս համբերություն ու միմյանց լսելու կարողություն մաղթել>>:
Իհարկե, Մարուքյանի թիմակիցը լավ կաներ իր զգայուն քիթը չմտցներ մատի եւ մատանու արանքը, իսկ եթե մոռացել է, ապա հիշեցնենք, որ պատերազմի օրին նախկին, ներկա նախագահներից սկսած, վերջացրած իր խմբակի թամադա Մարությանով հանդիպեցին, միջնորդավորված խորհուրդ տվեցին Փաշինյանին ինչ անել, եւ ինչ ոչ, արդյունքում պարզվեց, որ այս մարդն ամեն ինչ գիտի, ոչ մեկի խորհրդի կարիքը չունի եղավ այն, ինչ եղավ:

Անի Սահակյան

դիտվել է 4075 անգամ
Լրահոս
«Թշնամուն հանձնվելու» փոխարեն ՀՀ-ն պարտավոր է առաջնահերթ զարգացնել իր ներուժը․ Բագրատ Սրբազան Մեկ օրում 28 նավ է անցել Հորմուզի նեղուցով Երևանում սթրես-թեստերով կզբաղվեն այն ժամանակ, երբ «այդ հարցը սուր դրվի» Հայաստանը կզրկվի ելակի գրեթե ամբողջ արտահանումից ռուսական շուկայի կորստի դեպքում. ՌԻԱ Նովոստի Սա քաղաքական խաղ է. շուտով Հայաստանում ընտրություններ են․ Լուկաշենկո Փաշինյանի մասին իմ կարծիքը բարձրաձայնելուց հետո մարդիկ են ուղարկել իմ բնակության հասցե․ փաստաբան Լուկաշենկոն խորհուրդ է տալի հայերին շատ զգույշ լինել Իսրայելի բանակը հայտարարել է Լիբանանի հարավին հասցվող hարվածների նոր ալիքի սկսվելու մասին Շիրակի փողոցում տեղի է ունեցել վթար` hրդեհի բռնկմամբ․ կա տnւժած Վանաձորում բախվել են «BMW»-ն և «ԳԱԶ 31029»-ը․ կա 4 վիրավnր Սյունիքում «Peugeot»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվելով հայտնվել դաշտում Վթարային ջրանջատում․ հայտնի են հասցեները Հարուցվել է քրեական գործ ահաբեկչության հոդվածով․ՌԴ դեսպանատունը գործարկել է զոհերի թվային հուշահամալիր Բյուրականում ուսուցիչներին և աշակերտներին հորդորել են մասնակցել մարզպետի հետ հանդիպմանը «Հանուն սեփական կաշվի փրկության՝ Նիկոլն այս անգամ էլ է «խիզախություն» անում»․ Անդրանիկ Թևանյան Թուրքիայում ավտոբուսի վթարի հետևանքով 8 մարդ է զոհվել Խոշոր հրդեհ՝ Ամառանոցներ 15-րդ փողոցում Արման Ծառուկյանը փայլուն հաղթանակ տարավ RAF 9-ում Եղանակն՝ առաջիկա օրերին ԿԸՀ-ն ներկայացրել է ընտրողների ցուցակները Իսկ իրականությունն ավելի դաժան է․․․ ՀՀ տարածքում ավտոճանապարհների վիճակը Արագածոտնի թեմը 30 տարեկան է․ հոգևորականները սպասում են Մկրտիչ Սրբազանի վերադարձին Ուսուցիչներին պարտադրում են հանդիպել մարզպետի հետ. «մոբիլիզացիա» Վայոց ձորում. «Իշխանություն» Դիմում է ուղարկվել ԿԿՀ՝ Փաշինյանի կողմից վարքագծի կանոնների խախտման առնչությամբ
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 30-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Մայիսի 30-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արա Վարդանյանը Մայիսի 30-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայ Ազգային Կոնգրեսի կենտրոնական գրասենյակի համակարգող Լևոն Զուրաբյան Մայիսի 29-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 29-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդգար էլբակյանը Մայիսի 29-ին՝ ժամը 10։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 28-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Մայիսի 28-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը Մայիսի 28-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Թաթուլ Պետրոսյանը Մայիսի 26-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am